«Քարիմ Բենզեմա և Կիլիան Մբապե դուե՞տը. ամեն ինչ հնարավոր է». Ֆլորենտինո Պերես
«Ռեալի» նախագահը պատմել է մադրիդցիների հարձակվողի նկատմամբ իր վերաբերմունքի և ևս մեկ ֆրանսիացի հարձակվողի՝ Կիլիան Մբապեի գնման հնարավորության մասին:
«Քարիմը Զիդանի և Ռոնալդոյի խառնուրդն է: Նա աշխարհի լավագույն 9 համարն է, և ես վստահ եմ, որ նա կմնա մեզ հետ: Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, ես նրան կպահեի այստեղ մինչև կարիերայի ավարտը: Ես նրանից շատ գոհ եմ:
Դուետ Մբապեի հե՞տ: Ամեն ինչ հնարավոր է, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել մրցաշրջանի տվյալ պահին»,- հայտարարել է Պերեսը AS-ին:
Բենզեման Լա Լիգայի 2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 22 խաղերում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մբապեն աչքի է ընկել 12 գոլով և 8 փոխանցումով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը