
Bugatti-ն 39 հազար դոլար արժողությամբ հեծանիվ է ներկայացրել

Ֆրանսիայի լյուքս ավտոմոբիլներ արտադրող Bugatti Automobiles ընկերությունը ներկայացրել է 39 հազար դոլար արժողությամբ PG Bugatti Bike հեծանիվների սահմանափակ շարքը։
Ինչպես ասված է ընկերության կայքում, հեծանիվներն աչքի են ընկնում աերոդինամիկական դիզայնով, ավելի քան 95 տոկոսով բաղկացած են ածխածնային մանրաթելից, ինչի շնորհիվ կշռում են 5 կիլոգրամից պակաս, եւ հանդերձված են ղեկի ավտոմատացման հատուկ համակարգով:
Ընդամենը կթողարկվի 667 այդպիսի հեծանիվ: Bugatti-ն, ինչպես եւ լյուքս դասի բազմաթիվ այլ մակնիշներ, ջանում է ընդլայնել արտադրանքի տեսականին: Մասնավորապես, ավելի վաղ ընկերությունը հայտարարել է Bugatti Niniette արագընթաց կատերի մշակման մասին, որի արժեքը շուրջ 3,25 միլիոն եվրո է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: