Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այն կարծիքին է, որ Եվրամիությունից երկրի առաջիկա դուրս գալը թույլ կտա ստեղծել ավելի համախմբված ազգ, որը, պահպանվելով ներկայիս սահմաններում, կդառնա «մի ուժ, որին անկարելի կլինի կանգնեցնել»:
Առնվազն ութ դպրոցականներ են զոհվել Ճապոնիայի Նասու քաղաքի (Տոտիգիի պրեֆեկտուրա) շրջանում լեռնադահուկային առողջարանում տեղի ունեցած ձնահյուսի հետեւանքով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ի գիտություն է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հաղորդումն այն մասին, որ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հրապարակումն ու ձայնագրությունները: Դատախազություն նույնպես կուղարկվի հարցում՝ կապված քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման հետ: Իրավասու մարմինների կողմից ստուգման ընթացակարգերի իրականացումն ապահովելու նկատմամբ ցուցաբերվելու է հետևողականություն՝ օրենքով Պաշտպանին վերապահված կարգավիճակի շրջանակում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված Շվեյցարիայի Բեռն քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը քննադատող բողոքի ակցիայի կազմակերպման հետ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալություն մեր սիրելի ֆուտբոլիստներին երեկվա հաղթանակի և մեզ բոլորիս պարգևած հաճելի էմոցիաների համար»։
Կորեայի Հանրապետության դատախազությունը պաշտոնական պահանջագիր է ուղարկել դատարան երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալման թույլտվություն տալու մասին, տեղեկացնում է Kyodo գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուշադրություն է հրավիրել երկրում ներգաղթի վերահսկման հարցում դրական դինամիկայի վրա՝ նշելով, որ «շատերն արդեն նույնիսկ դադարել են փորձել» հասնել Միացյալ Նահանգների տարածք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցով երկրում կարող է հանրաքվե անցկացվել:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ավելի քան համոզիչ հաղթանակ է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում:
Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 27-ին մտադիր է հայտարարել Սպիտակ տանը նոր հատուկ ստորաբաժանման ստեղծման մասին` օժտված իշխանական լայն լիազորություններով, որի խնդիրը կլինի պետության ղեկավարի հանգուցային նախընտրական խոստումների իրականացման ուղիների որոնումը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դատապարտել է հարյուրավոր մարդկանց ձերբակալումները, որոնք մարտի 26-ին հանրահավաքի էին դուրս եկել կոռուպցիայի դեմ:
ՄԱԿ-ում սկսվում են բանակցությունները միջուկային զենքի լիակատար արգելման կոնվենցիայի շուրջ:
Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 27-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Մարտի 26-ին, ժամը 22։56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է շտապօգնություն։
Մարտի 26-ին, ժամը 22:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Մարտի 26-ին, ժամը 20:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիդեռլանդների Էրազմ Ռոտերդամցու անվան համալսարանի գիտնականները մկների վրա ծերացման դեմ պատրաստուկ են փորձարկել:
Հռոմի Bulgari ժամացուցույցների եւ ոսկերչական իրերի տունը BaselWorld 2017-ում ներկայացրել է տղամարդկանց համար նախատեսված Octo Finissimo Automatic նոր մոդելը:
Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Թիֆանի Չժանը իր գերմանամկանը բնակեցրել է ննջարանով, լոգարանով, ճաշասենյակով եւ պատշգամբով երկհարկանի տիկնիկային տնակում՝, ինչպես նաեւ նրան սովորեցրել է գդալ եւ բաժակ գործածել:
Greatpicture.ru կայքը գրում է, որ այս լուսանկարի միջոցով կարող եք իմանալ, թե ինչ է կատարվում ձեր հոգում։
Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը: Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի:
Հոգ տարեք, որ սանրը և մյուս գործիքները, որոնք օգտագործում եք, մաքուր լինեն։ Կոնդիցիոները, մազերը հարդարելու միջոցները կարող են կեղտոտել մազերը։ Հարկավոր է սանրերը լվանալ յուրաքանչուր շաբաթ՝ տաք ջրով և շամպունով կամ օճառով։
Դրանք բազմաթիվ նյութեր են պարունակում, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Առայժմ պարզ չէ, թե որ երկրից էին անցած տարվա դեկտեմբերին 35 մլն դոլարով ավելի շատ փող ուղարկել Հայաստան
Նավակով զբոսնող մի խումբ զբոսաշրջիկներ 21 տոննա կշռող սապատավոր կետի են հանդիպել Հավայան կղզիներում: Կենդանուն տեսանյութում նկարահանել է ճանապարհորդներից մեկը: