Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» շատ են կիսապաշտպանները: Սա՝ հատկապես այս մրցաշրջանից առաջ իրականացված տրանսֆերների շնորհիվ: Այդ իսկ պատճառով կիսապաշտպանները միշտ պետք է քրտնաջան աշխատեն և ապացուցեն մարզչին, որ հենց իրենք պետք է լինեն մեկնարկային կազմում: Այս մասին մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը խոսել է Express-ի հետ:
Լյուսքեմբուրգի Եվրոպական դատարանն օրինական է ճանաչել այն պատժամիջոցները, որոնք Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի մի շարք ընկերությունների նատմամբ ընդունել է ՌԴ-ի կողմից Ղրիմի անեքսիայից հետո:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկը մտադիր չէ վիճել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի հետ:
Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Ռուսաստանցի մոդել Նատալյա Վոդյանովան Change.org կայքում հանրագիր է զետեղել՝ պահանջելով երգչուհի Յուլյա Սամոյլովային թույլատրել մասնակցելու Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ2017»-ին:
Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ KOG ( Institute for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծություններին՝ այն համարելով «ֆեյք»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստան-Ղազախստան հանդիպման 36-րդ վայրկյանին վնասվածք ստացավ հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում՝ TUMO-ի ուսանողները փորձել են պատասխանել այն հարցերին, թե ինչպե՞ս է հնչում և ի՞նչ տեսք ունի հարվածային գործիքներից և թվով 30 սմարթֆոններից բաղկացած նվագախումբը, և ինչպե՞ս կարելի է համադրել մոբայլ հավելվածներն ու ակուստիկ գործիքները՝ կատարելով դասական և իմպրովիզացիոն գործեր։
Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները, որոնք Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին մարդկանց մահվան հագեցրեցին նրա վարած ավտոմոբիլով անցորդներին վրաերթի ենթարկելու հետեւանքով:
Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Սիրիայի կառավարական զորքերը եւ ժողովրդական աշխարհազորի ջոկատները ահաբեկիչների խոշոր խմբավորում են շրջապատել Հալեպի նահանգի Դեյր Հաֆիր քաղաքի շրջանում եւ ոչնչացնում են այն:
Ակնհայտ է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածը, նախ՝ ոչ մի կապ չունի ինչպես հրապարակման մեջ նշված հոդվածի, այնպես էլ վերոնշյալ 114 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների կողմից իրականացրած գործողությունների հետ:
Մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Վրաստանից շուրջ 800 մարդ է եվրոպական երկրներ ուղեւորվել անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափերին մոլեգնում է «Դեբի» արեւադարձային ցիկլոնը: Իրադարձությունների վայրից տեսանյութ է հրապարակել Ruptly-ն։
«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները»:
Հնդկական ֆիլմերի, սերիալների փոխարեն հարկավոր է ցույց տալ ՏՏ ոլորտի հաջողության պատմությունները, երիտասարդներին ոգեշնչել, տեղեկացնել, որ այս դաշտ գալը շատ հետաքրքիր է և եկամտաբեր։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաների օգտագործման որոշումներն ընդունվելու են՝ «կախված կոնկրետ դեպքից»,-տեղեկացնում է Reuters-ը:
Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը կարծիք է հայտնել այն մասին, որ Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջմանը հաջորդած ժամանակահատվածում թուրքական կառավարության կողմից ձեռնարկած քայլերը «հեղաշրջում են դարձել ժողովրդավարության դեմ»:
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ ՀԿՈւԿՀ (ВЦИОМ)-ի կողմից հրապարակված սոցիոլոգիական հարցման արդյունքները փաստում են, որ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրացել է 2%-ային կետով (կազմում է 21%) և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին (22%), որը կորցրել է 4%-ային կետ։ Սա՝ այն պարագայում, երբ հարցվածների գրեթե 40%-ը չի կողմնորոշվել, կամ հրաժարվում է պատասխանել հարցին։ Եթե արդյունքները դիտարկում ենք կողմնորոշվածների/մասնակիցների մեջ, ապա ԾԴ-ն ունի 41%, ՀՀԿ-ն՝ 39%, ԵԼՔ-ը` 8%, ՀՅԴ-ն՝ 4%:
Սրանք են INSA սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք մարկտի 28-ին հրապարակված են Bild գերմանական թերթում։
Հայաստանի անվտանգության եւ զարգացման համար արտաքին քաղաքականությունն ունի մեծ նշանակություն։ Մեր ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի Հարավային Կովկասում ստեղծվի անվտանգ, առանց ազգամիջյան կոնֆլիկտների ընդհանուր տնտեսական տարածք, որտեղ պետական սահմանները ապրանքների, մարդկանց եւ կապիտալի շարժի համար լինեն թափանցիկ: Հ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Մանվել Բ.-ի հաղորդման հիման վրա:
Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ այսօր չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։ Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 28-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ Ահմեդ Կատրադան, որը ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) ընկերն էր ու զինակիցը:
Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից: