
Մահացել է Նելսոն Մանդելայի ընկերն ու զինակիցը՝ Ահմեդ Կատրադան

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մարտի 28-ին կյանքի 88-րդ տարում վախճանվել է ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ Ահմեդ Կատրադան, որը ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի (1918-2013 թթ.) ընկերն էր ու զինակիցը: Այդ մասին ասված է «Ահմեդ Կատրադայի հիմնադրամի» կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Ահմեդ Կատրադայի հիմնադրամը» ցավով հայտնում է, որ այսօր առավոտյան Յոհաննեսբուրգի Դոնալդ Գորդոնի հիվանդանոցում կյանքից հեռացել է Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) վետերանը,նշվում է հաղորդագրության մեջ: Դա մեծ կորուստ է ԱԱԿ-ի, ազատագրական շարժումների եւ ամբողջ Հարավային Աֆրիկայի համար»:
Կատրադան ապարտեիդի ռեժիմի կողմից ձերբակալվել էր 1963 թվականին եւ Մանդելայի ու ազատության այլ մարտիկների հետ միասին դատապարտվել ցմահ բանտարկության: Նա պետության ապագա ղեկավարի հետ բանտում ընդհանուր առմամբ անցկացրել է 26 տարի, այդ թվում՝ 18-ը՝ Ռոբեն կղզում, ինչպես նաեւ գիրք է գրել իր ընկերոջ ու զինակցի մասին:
1990 թվականին ազատվելուց հետո Կատրադան ընտրվել է ԱԱԿ-ի ազգային գործադիր կոմիտեի անդամ: Նա նաեւ գլխավորել էՌոբեն կղզու բանտթանգարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: