«Չելսիի» կիսապաշտպանը պատասխանել է այն հարցին, թե ով է մտնում 2016-17թթ. մրցաշրջանի ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակի մեջ: Ըստ Կանտեի կարծիքի՝ ուժեղագույնի կոչմանը հավակնում են շատերը, բայց իսկապես արժանի են իր երեք ակումբակիցները:
Ստանովկինի համար տեսանելի են այն մեծ ջանքերը, որոնք գործադրվում են ներդումները Հայաստան բերելու համար: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես ներդրողը կարող է տեսնել երկրի ներդրումային հնարավորությունները:
Հայաստանում ավելացել է չեխական շուկայի առաջատար Pilsner գարեջրի պահանջարկը: Այս մասին հայտնում է Պրահայի ռադիոն` ընդգծելով, որ Pilsner գարեջրի արտադրող Plzensky Prazdroj ընկերությունը հայտարարել է արտադրանքի արտահանման ծավալների ավելացման մասին:
Բրիտանիայում ԱՄՆ-ից կստացվի կիսաավտոմատ ռոբոտ, որն ստացել է Սեմ մականունը: Մեկ օրում այն կարող է երեք հազար աղյուսից պատ շարել, ինչը վեց անգամ գերազանցում է միջին վիճակագրական շինարարի հնարավորությունները, հաղորդում է Daily Mail-ը:
Sport թերթին տված հարցազրույցում «Բարսելոնայի» համակարգում աշխատելու մասին հարցին Ռաուլն անսպասելիորեն հանգիստ պատասխան է տվել:
Կան տիեզերքից արված լուսանկարներ, որոնցում երևում է այդ ամենը, և հնարավոր է լինում ճշտել փաստերը, որ նշված են եղել նախկին խորհրդային գլխավոր շտաբի քարտեզների վրա։
«Կարծում եմ` այս խնդիրը կքննարկվի իրանական մամուլում, սակայն նրանք չպետք է շատ անհանգստանալու առիթ ունենան»,- ասում է Իրինա Ֆյոդորովան Ռուսաստանի Ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է iPhone օգտագործել՝ անվտանգության նկատառումներով թողնելով Android պլատֆորմը:
Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, «Ռեալը» մտադիր է տրանսֆերային շուկայի ռեկորդ սահմանել՝ «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի համար առաջարկելով 125 մլն եվրո: Հաղորդվում է, որ «սերուցքայինները» պատրաստ են միանգամից 80 մլն եվրո վճարել թուրինցիներին, և ևս 45 մլն «Յուվենթուսը» կստանա տարբեր բոնուսների ձևով:
Հումուսը վաղուց է հայտնի։ Այն հատկապես շատ է օգտագործվում Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Այսօր արդեն այն հաճախակի է օգտագործվում ողջ աշխարհում, քանի որ բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն սննդարար է, առողջ ճարպեր է պարունակում, բջջանյութ, երկաթ, ցինկ, մանգան, կալիում, կալցիում, պղինձ, սելեն, ֆոսֆոր, մի խումբ վիտամիններ՝ A, B, B1, B2, B3, B5, B6, C, E, K, ինչպես նաև օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներ։
ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 28-ը: Նախատեսվում է, որ այդ ժամանակահատվածում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից և Թուրքիայից:
ԱՄՆ Կապիտոլիական բլրի ոստիկանական բաժանմունքի ծառայողները «անհավասառակշիռ և ագրեսիվ» վարորդի ձերբակալության ժամանակ մի քանի նախազգուշական կրակոցներ է արձակել: Ինչպես հաղորդում է ABC-ն, այս մասին տեղեկացրել է Կապիտոլիական պալատի հաղորդակցության պատասխանատու Էվա Մալեցկին:
ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) ինքնակառավարվող ավտոմեքենաների նմուշների հետագա կատարելագործման նպատակով ընդգրկվել է Ֆլորիդայի նահանգի համատեղ ձեռնարկության (ՀՁ) կազմում:
Հայաստանում կիրականացվի ստարտափների ֆինանսավորման ծրագիր, որի նպատակն է մատչելի վարկավորման և վենչուրային կապիտալ ներդրումների իրականացման միջոցով աջակցել տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին/ ընկերություններին կյանքի կոչելու այդ գաղափարները՝ դարձնելով դրանք եկամտաբեր բիզնես:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Ա.Ենոքյանը, ներկա գտնվելով վիճաբանությանը, կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված մայր և որդի Հակոբյաններին անհրաժեշտ օգնություն ցույց չի տվել, ինչպես նաև չի հաղորդել համապատասխան մարմիններին:
Պորտուգալիայի Մադեյրա կղզու օդանավակայանը անվանակոչվել է երկրի ֆուտբոլի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու պատվին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին տեղեկացնում է AP-ն:
«Տղամարդիկ ձգտում չունեն դպրոցներում աշխատելու: Մանկավարժների 80-90 տոկոսը կանայք են: Սա շատ սխալ երևույթ եմ համարում բոլոր երկրների համար, որովհետև այստեղ պետք է ինչ-որ հավասարություն լինի: Կարծում եմ՝ դպրոցում համապատասխան աշխատավարձ չստանալու պատճառով տղամարդը գերադասում է գնալ այլ՝ ավելի բարձր վարձատրվող աշխատանքի»,- մեկնաբանեց Անահիտ Հարությունյանը:
Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանրահավաքը:
Քննարկումներում համանախագահներն արտահայտել են դեսպան Կասպշիկի առաքելությանն ու դրա ընդլայնմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու էական կարևորությունը: Համանախագահները նաև շեշտել են իրենց համոզմունքը, որ հրադադարի հարգումն ունի ծայրահեղ կարևորություն բանակցություններում վստահության մթնոլորտի կառուցման գործում:
Բրիտանացիների կեսը երջանիկ է Brexit-ի ընթացակարգի սկսվելու համար:
Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է:
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) չի բացառում, որ Ուկրաինային կզրկի «Եվրատեսիլ2017»-ին մասնակցելուց, եթե մրցույթին Ռուսաստանի մասնակցության հետ կապված իրադրությունը չկարգավորվի մինչեւ հաջորդ շաբաթվա վերջը:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ:
ԵՄ-ի 27 երկրների ղեկավարները խոստացել են միասնական ճակատով գործել Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի հետ բանակցություններում:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ հունվար-փետրվար ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց որոշ բաժանորդների կատարած վճարումների հաշվարկի հետ, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, առաջացել են անճշտություններ: Դրանք ուղղելու նպատակով ներկայումս ձեռնարկվում են միջոցներ, որոնց արդյունքներով արդեն առաջիկայում ընկերության տվյալների բազայում կկատարվեն համապատասխան ճշգրտումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տրանսպորտային բոլոր միջոցների համար բաց է միակողմանի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արագացված կարգով վարույթ ընդունված ապրիլյան պատերազմին առնչվող 23 հայցերի վերաբերյալ լուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ուրախալի է որակել:
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
«Դուք ընտրել եք «նաչալնիկ», որը պետք է ձեր համայնքը ղեկավարի, «նաչալնիկին» ասում ես՝ դրե՞լ ես էս խնդիրը, թե՞ չէ, ծրագրի մեջ կա՞, թե՞ չէ: Ես ինչի՞ եմ այս 5 տարվա ծրագիրը անընդհատ դոմփում-դոմփում-դոմփում, որովհետև եթե այդ ծրագիրը չլինի՝ մենք չեն իմանալու՝ Բալահովիտում ինչ անենք, Աբովյանում ինչ անենք, Սյունիքում ինչ անենք: … Խնդիրը պետք է մի անգամ գույքագրվի»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ: