Բաժիններ՝

«Մխիթարյանը, Իբրահիմովիչն ու Պոգբան հնչեղ անուններ են թիմում». Լինգարդ

Անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդում» շատ են կիսապաշտպանները: Սա՝ հատկապես այս մրցաշրջանից առաջ իրականացված տրանսֆերների շնորհիվ:  Այդ իսկ պատճառով կիսապաշտպանները միշտ պետք է քրտնաջան աշխատեն և  ապացուցեն մարզչին, որ հենց իրենք պետք է լինեն մեկնարկային կազմում: Այս մասին մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ Ջեսի Լինգարդը խոսել է  Express-ի հետ:

Լինգարդը նշել է, որ մանչեսթերյան ակումբի նման ակումբներում միշտ պետք է պայքարել մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները մարզումային քաղց ունեն և ամեն ինչ անում են իրենց լավ դրսևորելու և մեկնարկային կազմում խաղալու համար:

«Մխիթարյանը, Իբրահիմովիչն ու Պոգբան հնչեղ անուններ են թիմում: Հաճելի է տեսնել, թե ինչերի են հասել նրանք, և, իհարկե, սովորել նրանցից: Հատկապես երիտասարդ ֆուտբոլիստները պետք է սովորեն նրանցից»,- նշել է Լինգարդը:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031