KOG և «Demokratijos projektai» կողմից իրականացված հարցումները «ֆեյք» են
Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ KOG ( Institute for Marketing and Communication Sciences) և «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծություններին՝ այն համարելով «ֆեյք»:
Նրա խոսքով՝ բոլոր մասնագիտացված սոցիոլոգիական կենտրոնները գիտեն, որ արդյունքների ներկայացման մասնագիտական էթիկա գոյություն ունի. այն միջազգայնորեն ընդունված և ESOMAR-ի կողմից հաստատված ձև է:
«Պարտադիր պետք է նշվի հարցումն անցկացնելու վայրը (քաղաք, գյուղ), ընտրանքի չափսը, կառուցվածքը, կիրառված սոցիոլոգիական մեթոդը (հեռախոսային հարցում, ինտերնետ-հարցում, F2F հարցում, այցելություն տներում և այլն): Վերջապես հայտնի չի, թե ով է նրանց հայաստանյան գործընկերը, ում հետ են անցկացրել հարցումն և ով է պատվիրատուն: Չեմ կարծում, որ այս անհայտ լիտվացիներն իրենց հաշվին ժամանել են Հայաստան ու իրենց հաշվին հարցում են անցկացրել: Մի խոսքով, զվարճալի խուլիգանություն էր: «Ստացված» արդյունքների քննարկումը պարզապես անիմաստ եմ համարում»,- նշել է սոցիոլոգը: