Ազգային ժողովի ընտրություններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբերն աշխատում են Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, նա մահացել է ապրիլի 1-ի երեկոյան 84 տարեկանում: Իր ցանկության համաձայն նրան կթաղեն մերձմոսկովյան Պերեդելկինոյում: Մարտի 31-ին բանաստեղծին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը ընտրատեղամասերում մեկնարկել է ժամը 8-ից:
Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 2-ի առավոտյան Էջմիածին քաղաքի թիվ 14/11 ընտրական տեղամասում քվեարկել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում։
Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 330 կրակոց:
Հերոսները վերածնվեցին: Շատ ընտանիքներում փոքրիկներ ծնվեցին, ովքեր կնքվեցին հերոսների անուններով: Նահատակված քաջորդիների միակ սփոփանքը դարձել են նորածինները, ովքեր դառնալու են արժանի զավակներու ու շարունակելու են իրենց անվանակիցների կիսատ թողած գործերը:
Շիրակ մարզի որոշ ընտրական տեղամասերում առաջ եկած տեխնիկական խնդիրներն անմիջապես փորձում են լուծել տեխնիկական պատասխանատուները:
Էջմիածին քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/10 ընտրական տեղամասում քիչ առաջ ընտրելու եկավ ԵԿՄ նախագահ, ՀՀԿ-ական թեկնածու, ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը
«Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսևորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլև…»:
Ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանի ողջ տարածքում թվով 2009 տեղամասային կենտրոններում մեկնարկել են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, սակայն 2 տեղամասային կենտրոններում տեխնիկական սարքերի խափանում է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ ավելացնելով, որ ընտրական տեղամասային հանձնաժողովներում ներգրավված են 15976 քաղաքացիներ:
Այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են:
Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։
Առողջապահության նախարարությունում քննարկվում են մոտ երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին երեկ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
25.05.2016թ. ընդունված ընտրական օրենսգրքով առավել բարդացվել են բողոքարկման ընթացակարգերը, սահմանվել են դիմումներին առաջադրվող մի շարք ձևական պահանջներ, ինչպես նաև դրանց չպահպանման անհամաչափ իրավական հետևանքներ, որոնք մի շարք դեպքերում, մեր գնահատմամբ, հանգեցնում են ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմանը:
ժամը 8:45-ի դրությամբ «Քաղաքացի Դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումների տեսակները:
Ի հիշատակ նահատակված հերոսների Գյումրու Վարդանանց հրապարակում կազմակերպվել է մոմավառություն: Տեղի է ունեցել անվանականչ:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որի արդյունքում կորոշվի Թուրքիան մնալու է խորհրդարանական երկիր, թե անցում է կատարելու պետական կառավարման համակարգի նախագահական մոդելին:
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել.
Հայաստանում մեկնարկել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը:
Վերջին օրերին համացանցում քննարկում են Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին: Ֆուտբոլիստի արձանը դարձել է քննարկումների և ծաղրի առարկա, քնաի որ ընդհանարպես նման չէ ֆուտբոլիստին: Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի շնորհիվ էլ այս կիսանդրին դարձել է սոցիալական մեդիայում դարձել է մեմ:
Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ է առաջացնում տեկիլայից, հաղորդում է Travel and Leisure-ը:
Նախկին գործատուն ձանձրացող 100-ամյա թոշակառու ամերիկացուն թույլ է տվել մեկ օրով զբաղեցնել նախկին պաշտոնը, հաղորդում է Associated Press գործակալությանը:
Չինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել է նրա թեւին, հաղորդում է «Սինհուա»-ին:
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին չի թաքցնում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ աշխատելու իր ցանկությունը: Սամպաոլին գնահատել է Լիոնել Մեսսիի ընթացիկ մարզավիճակը և խոստովանել է, որ շատ կցանկանար աշխատել իր համերկրացու հետ:
Նեապոլում վաճառվում է զուգարանի թուղթ «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի լուսանկարով:
3 խնդիրներ, որոնք ամենահաճախն են հանդիպում կենդանակերպի նշանների ներկայացուցիչների հարաբերություններում։
Մենք բոլորս ուղևորներն ենք միևնույն նավի, որը սահում է կյանքի ծովի վրայով: Արդյո՞ք նավաբեկության ժամանակ պատրաստ ենք մեր մակույկն ընդունել մարդկանց, ովքեր իրենց սեփական փրկօղակը չունեն: Արդյո՞ք պատրաստ ենք, մակույկի ծանրությունից խորտակման վտանգին ենթարկվելով հանդերձ, դեպի ափ գնալու համար ընկերակիցներ վերցնել հետներս:
Հատկապես ամառային ամիսներին, երբ շոգն անտանելի է դառնում, օրը պատկերացնել անգամ չենք կարողանում՝ առանց մի շիշ ջրի, որը կօգնի հագեցնել ծարավը։ Շատերն են նույն պլաստիկ շիշն օգտագործում մի քանի անգամ, ինչը կտրականապես խորհուրդ չի տրվում։
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները` շուրջ 9 մլրդ 259,8 մլն դրամ: 2016 թվականի հունվար-փետրվարի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 45,7 տոկոսով:
Warner Bros. կինոընկերությունը գործարկել է «Բեթհեռլ» ֆիլմի արտադրությունը, որը «Բեթմենի» աշխարհի գերհերոսուհու մասին է, տեղեկացնում է NME-ը: