Բաժիններ՝

Նեապոլում Իգուաինի լուսանկարով զուգարանի թուղթ է վաճառվում

Նեապոլում վաճառվում է զուգարանի թուղթ «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի լուսանկարով:

Նախորդ տարվա ամռանը հարձակվողը հեռացավ «Նապոլիից» և պայմանագիր ստորագրեց «Յուվենթուսի» հետ: Նեապոլիտանական երկրպագուները ծայրահեղ դժգոհ մնացին այն բանից, որ ֆուտբոլիստը հեռացավ:

Կիրակի «Նապոլին» կընդունի «Յուվենթուսին» Սերիա Ա-ի հերթական տուրում: Իգուաինի լուսանկարով զուգարանի թղթերը վաճառվում են հենց «Սանպաոլո» մարզադաշտի հարևանությամբ: Նշենք, որ ֆուտբոլիստը պատկերված է «Յուվենթուսի» մարզաշապիկով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930