«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները ահազանգում են, որ Լոռու մարզի միանգամից չորս՝ Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Պուշկինո գյուղերում անջատվել է էլեկտրականությունը:
Այսօր մենք ազգովին հաստատեցինք, որ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխությամբ սկսված բարեփոխումները շարունակում ենք ու այլևս անշրջելի են: Հիմք է դրվել մասնակցային, ներկայացուցչական ընտրակարգով ձևավորվող նոր խորհրդարանի, որին նախորդեց իսկապես աննախադեպ աշխատանք՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերի բացառիկ միասնականությամբ մշակվեց նոր Ընտրական օրենսգիրք, որ նաև ստացավ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը:
Քվեարկության առաջին արդյունքները. ԿԸՀ (ուղիղ). 1in.am
Ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Հայկ Մարությանը, նույն օրը՝ ժամը 09։30-ի սահմաններում, այցելելով ընտրատեղամաս, նկատել է տեսախցիկը և աջակողմյան մասում գտնվող թափանցիկ ապակին և իր նկատառումները հայտնել ընտրության գաղտնիության ապահովման վերաբերյալ։ Թեև մշակույթի պալատին պատկանող տեսախցիկը գործարկված չի եղել, այդուամենայնիվ, այն փակել են պոլիէթիլենային թաղանթով, իսկ թափանցիկ ապակին՝ թղթով։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 20-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 176 հաղորդում, որոնցից 32-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 121-ը գտնվում է նյութերի նախապատրաստման և ստուգման փուլում։
Ելք-6, ԱԴ-1, ՀՎԿ-3, Ծառուկյան դաշինք-13, Կոնգրես-ՀԺԿ-2, ՀՀԿ-163, ՀԿԿ-8, ՕՐՕ-0, ՀՅԴ-1:
Նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:
Ստացված հաղորդումներից 45-ը՝ Երևանում, 13-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 9-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 6-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:
Ուղիղ միացում ԿԸՀ-ԻՑ․ Քվեարկության առաջին արդյունքները:
2017թ-ի ապրիլի 2-ին համացանցում հրապարակվել է մասնավորապես «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հաղորդագրությունն այն մասին, թե իբրև քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ և ավելացրել, որ կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը:
Հաղորդումներից 44-ը՝ Երևանում, 13-ը՝ Կոտայքի, 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Վայոց ձորի մարզերում։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 16/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի տեղամասերում տեղի ունեցած խառնաշփոթի, ուղղորդված քվեարկության դեպքերի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Արագածոտնի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՔԿ-ի Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու հանձնարարությամբ:
Ազնիվ Գէորգի Կուլկուլեանը, Մարի Շուքրիի Քեօֆթէեանը և Յարություն Գէորգի Կուլկուլեանը Երևան քաղաքի Չարենցի փ. տուն 159 հասցեում հաշվառվել են համապատասխանաբար 01.08.2013թ., 13.06.2013թ. և 11.11.2013թ.: Ընդ որում, նշված հասցեն ընդգրկում է երկու ընտանիքների պատկանող տարբեր բնակելի տարածություններ:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 317 հազար 936 մարդ կամ ընտրողների 5 0,93 տոկոսը:
Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը: «Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, առանց խնդիրների: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- նշեց Հակոբյանը:
Մենք շարունակում ենք ուշադիր հետևել քվեարկության ընթացքին և հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։
Ստացված հաղորդումներից 27-ը՝ Երևանում, 11-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 7-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց Ձորի, 7-ը՝ Արագածոտնի, 8-ը՝ Տավուշի, 3-ը՝ Շիրակի, 2-ը՝ Արմավիրի, 1-ը՝ Սյունիքի մարզերում։
ՕՐՕ դաշինքի արձանագրած խախտումները:
Քրեակատարողական հիմնարկներում ժամը 18:00-ի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 1483 ընտրողից մասնակցել է 1354-ը:
Ժամը 14։00-19:00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։
Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 226 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում այսօր նյութեր են ստացվել թիվ 9/55 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու մասին: Ըստ ահազանգի՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի բնակիչ Ա.Համբարձումյանը թիվ 9/55 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 17-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության, 23-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 52-ը՝ ստուգման փուլում:
Մարդկային կուտակումներ են առաջացել նաև 32/7 տեղամասում, որը տեղակայված է Ախուրյանի նախակրթարանում:
Շարունակվում են նաեւ Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները: Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից եւ ոստիկանության համապատասխան մարմիններից:
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարի կողմից ընտրողներին ուղղորդելու, ինչպես նաև նույն տեղամասում, վստահված անձին ծեծի ենթարկելու և դիտորդի աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով զինվորականների քվեարկությունների վերաբերյալ ահազանգերը, հորդորել է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրների դեպքում զանգահարել ՊՆ «Թեժ գծի» 1-28 հեռախոսահամարին: