Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի կողմից Բյուրական համայնքում ընտրական գործընթացին խոչնդոտելու, այդ թվում՝ վստահված անձանց աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանում։
Ապրիլի 1-ին, ժամը 14:15-ից մինչև ժամը 14:28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 40 կայանքից Արմավիրի մարզի Գետաշեն, Շենավան, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Արտամետ, Արևադաշտ, Արաքս, Ամասիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3657 կրակոց:
Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին տեղի ունեցավ մոմավառություն՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 15-ի դրությամբ, ստացվել է 8 նյութ՝ Երևանի թիվ 1/01, 2/19, 3/06͵ 9/47͵ 9/12͵ 9/55, 7/59͵ 7/58 ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
«Դիտորդների մեր խումբը բաղկացած է ինը մարդուց: Մեծամասամբ շրջել ենք Երևանի ընտրատեղամասերում: Դիտորդներից երկուսը շուտով կվերադառնան Գյումրիից և Ստեփանավանից»,-նշեց Վոդոլացկին:
Կենտրոն համայնքի 9/7, 9/8, 9/9 և 9/10 ընտրատեղամասեր պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի անունից հանձնաժողովի անդամներին խորոված է ուղարկվել։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլ կփոխեն մարդկանց ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ապրիլի 2-ին կդիտարկեն ընտրությունները, իսկ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:
Ուսումնասիրված հրապարակումներից 131-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 131 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:
Հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում:
Թիվ 31/55 տեղամասում ընտրողների գրանցման էլեկտրոնային սարքը չի հասկացել քվեարկությանը ներկայացած մի շարք քաղաքացիների մատնահետքերը: Պատասխանատուն բացատրել է, որ կանանց մատներն են կոշտացած:
Շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 41 հաղորդում, որոնցից 5-ը ուղարկվել է նախաքննության, 11-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 25-ը՝ ստուգման փուլում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայությամբ ապրիլի 2-ին այցելեց «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների» պանթեոն՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցելու ապրիլյան ագրեսիայի ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում և Արցախյան ազատամարտում Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին:
Նյութերը հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելուն, բաց քվեարկության, վստահված անձանց և լրագրողի աշխատանքը խոչընդոտելուն։
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերը բացվել են ապրիլի 2-ի առավոտյան ժամը 8-ին, եւ ժամը 15-ի դրությամբ ընտրություններն ընթանում են բոլոր ընտրատեղամասերում:
Շիրակի պետական համալսարանում տեղակայված 31/02 տեղամասում էլ մի շարք խախտումներ են արձանագրվել:
«Հենց նոր վերադարձա Եռաբլուրից. ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդ ծնողներն իրենց բալիկների թաթիկները բռնած այսօր եկել էին Եռաբլուր, հավանաբար երեխաներին պատմում էին մեր հերոսների մասին, բալիկները ծաղիկների էին խոնարհում ՀԵՐՈՍՆԵՐԻ շիրիմներին, հարցեր էին տալիս, ծնողներից շատերը լռում էին…»:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվ. թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասի` «Իրավունքի եվրոպա» միավորումը ներկայացնող դիտորդը, նկատել է ընտրախախտում, որը հանձնաժողովի անդամները չեն ցանկանւոմ արձանագրել:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է քվեարկության նախապատրաստման փուլում ընտրախախտումների վերաբերյալ 25 դիտարկում:
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի ընտրություններում քվեարկեց 03/23 ընտրատեղամասում: Լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկեց հանուն նոր ժամանակաշրջանի: ՀՅԴ-ն հավակնում է ավելի լուրջ ներկայության խորհրդարանում:
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում քվեարկության գործընթացը բնականոն հունով է ընթանում: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Դավոյանը:
azatutyun.am և araratnews.am կայքերի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 23 ահազանգ:
34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։
Հակոբ Բեգլարյանի շտաբում հարձակման է ենթարկվել «Ազատության» թղթակիցը. «Ազատություն»:
«Ո՞նց է, խո խախտումներ չկա՞ն: Նորմալ է, չէ՞, էսքան կանտրոլից հետո»,-Գյումրու 32´37 ընտրատեղամասում քվեարկելուց հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես դիմեց դիտորդներին՝ հետաքրքրվելով, թե ընտրախախտումներ նկատել են:
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան կարգ մատուցվեց մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների հոգու խաղաղության համար։ Արարողությունը կատարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բի տնօրինությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: