
Վիրաբույժները չինացուն փոխպատվաստել են իր իսկ թևին աճեցված ականջը

Չինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել է նրա թեւին, հաղորդում է «Սինհուա»-ին:
Գործակալության տեղեկատվությամբ՝ Ցզի ազգանվամբ տղամարդն ականջը կորցել էր ավելի քան մեկ տարի առաջ ավտովթարի ժամանակ: Սիանի Xi՚an Jiaotong University համլսարանին կից հիվանդանոցի բժիշկները կորցրած օրգանը վերականգնել են նրա նախաբազկին: Դրա համար բժիշկներն օգտագործել են կողային աճառ, ինչպես նաեւ 3D-տպիչ:
Վիրահատությունը, որը տեւել է յոթ ժամ, մարտի 29-ին կատարել է պլաստիկ վիրաբույժ Գո Շուչժունն իր գործընկերների հետ: Նշվում է, որ, չնայած միջամտության բարդությանը, այն հաջող ընթացք է ունեցել, հիվանդի վիճակը կայուն է: Ինչպես նշվում է, օրգանը լիովին կգործի երկու շաբաթվա ընթացքում: