
«Սևիլիայի» մարզիչ Խորխե Սամպաոլին երազում է աշխատել Մեսսիի հետ

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին չի թաքցնում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ աշխատելու իր ցանկությունը: Սամպաոլին գնահատել է Լիոնել Մեսսիի ընթացիկ մարզավիճակը և խոստովանել է, որ շատ կցանկանար աշխատել իր համերկրացու հետ:
«Ես երազում եմ այն մասին, որպեսզի ամեն օր աշխատեմ Մեսսիի հետ և հետևեմ նրա խաղին: Մեսսիին այդքան մոտ գտնվելն անհավանական է, նա հիմա ցնցող մարզավիճակում է: Ո՞վ չի ցանկանա աշխատել Մեսսիի հետ: Նա առանցքային ֆուտբոլիստ է, և, եթե օգնես նրան լինել երջանիկ, ապա կարելի է սպասել, որ հաջորդ խաղն 95 տոկոս հավանականությամբ՝ կավարտվի հաղթանակով: Նման մարզավիճակում էր նաև Մարադոնան, և ես համեմատում եմ նրանց: Երբ Մեսսին լավ մարզավիճակում է, ապա նրա թիմին շատ դժվար է հաղթելը»,- ասել է Սամպաոլին:
«Սևիլիայի» ղեկավարությունը» ցանկանում է երկարաձգել ընթացիկ պայմանագիրը Սամպաոլիի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը