Մեքսիկացիները տեկիլայից ամպ են ստեղծել զբոսաշրջիկներին գրավելու համար
Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ է առաջացնում տեկիլայից, հաղորդում է Travel and Leisure-ը:
Բեռլինի գեղարվեստական պատկերասրահում տեղակայված օբյեկտը ներառում է ուլտրաձայնային խոնավարարներ, որոնք տեկիլան վերածում են թանձր գոլորշու:
Այնուհետեւ այդ մշուշը խտացվում է, եւ դրանից սկսում են ցած ընկնել ալկոհոլի կաթիլներ: Ամբողջ համակարգն այնպես է սարքաբերված, որ ամպն առաջանում է եւ սկսում է «անձրեւել» սոսկ Բեռլինում վատ եղանակի ժամանակ: Զբոսաշրջության վարչությունը հույս ունի այս օբյեկտի օգնությամբ Գերմանիայից զբոսաշրջիկներ գրավել Մեքսիկա: