Վլադիմիր Գասպարյանը նախազգուշացրեց Սեյրան Օհանյանին

«Պահքի ու այս պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն ինչ նորմալ է ընթանալու»,- քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ քվեարկել է հանուն խաղաղության և կայունության:

Հիշեցնենք, որ Վ. Գասպարյանը քվեարկում էր Կենտրոնում Մուշեղ Իշխանի անվան դպրոցում տեղակայված 29/9 ընտրական տեղամասում:

Անդրադառնալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե իրենք պատրաստ են հետընտրական զարգացումների և փողոց դուրս գալու,  Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Չեմ կարծում, որ արկածախնդրությունը տեղ ունի մեր պետությունում: Նորից եմ ասում՝ պահքի ժամանակահատվածը խաղաղության ժամանակահատված է, և ցանկացած այլ դրսեւորում, արկածախնդրություն պատժվում է ոչ միայն օրենքով, այլև…»:

Ըստ Վ. Գասպարյանի՝ թաղային հեղինակությունները չեն կարող դերակատարում ունենալ ընտրությունների ժամանակ. «Հիմա կտեսնենք՝ կարողանո՞ւմ են թաղային հեղինակությունները, թե՞ չեն կարողանում»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հայտարարություններին, նա ասաց. «Դա այնպիսի հանցատեսակ է, որ պետք է անպայման լինի դիմող կողմ, վերցնող կողմ, հայտարարություն տվող կողմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս