Սենատի անդամները դաշնային հետախուզությանը կոչ են արել այդ գործունեությունը ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարի և պատժամիջոցների օրենքի շրջանակներում և պարզել արդյոք խախտումներ կան, թե ոչ:
«Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ անհավանական ֆուտբոլիստ է: Եվ հիմա, ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է նրանից կախված լինի: Եթե նա ցանկանում է մնալ, դա հրաշալի է, բայց եթե նա որոշի հեռանալ, բոլորը պետք է հարգեն նրա որոշումը»:
Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը։
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին կալանքի տակ են պահում մեկուսարանի մենախցում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունն ստացել է Շոտլանդիայի անկախության երկրորդ հանրաքվեի անցկացման խնդրագիրը, որն ստորագրել է շոտլանդական կառավարության ղեկավար Նիկոլա Սթերջենը:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ին կնվազի 7-8 աստիճանով, ապրիլի 4-5-ը նույնքան կբարձրանա:
Հ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է ՀՀ գետավազաններում հիդրոօդերևութաբանական բնութագրերը:
Պարտադիր կերպով բացատրություններ են վերցվել բոլոր այն անձանցից, ովքեր, ըստ հրապարակման բովանդակության, կարող են տեղեկություններ ունենալ ստուգվող դեպքի վերաբերյալ: Միաժամանակ բոլոր դեպքերով իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ համեստ ակնկալիքներ ունի Ռուսատանի հետ համագործակցության առթիվ:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դատապարտում է կեղծ սոցոլոգիական հարցումներով հասարակությանը մոլորեցնելու և ապատաղեկացնելու փորձերը, որոնք ուղղորդվում են պատվիրատու կառույցների կողմից և լայնորեն տարածվում իշխանական լրատվամիջոցներում:
WikiLeaks կայքը Vault 7 անվանման ներքո հրապարակել է գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որոնք պատկանում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ)։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ափսոսանք է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինն ստիպված է իրավաբանական անձեռնմխելիության երաշխիքներ պահանջել Ռուսաստանի կառավարության հետ ենթադրվող կապերի շուրջ Կոնգրեսի անդամների առջեւ ելույթ ունենալուն համաձայնելու դիմաց։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Եզրաս քահանա Բոգդանը (Ռումինիայի հայոց թեմ):
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների վերաբերյալ ուսուցողական տեսանյութ` սարքավորումները սպասարկող մասնագետների և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների համար:
Մարտի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությանը մասնակցելու նպատակով։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 2-ին` Գալստյան կիրակի, հավարտ Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն` 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված քաջարի հայորդիների համար:
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփվել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 5-րդ փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 31-ին հավաստագրեր է հանձնել ևս 13 տնտեսվարողի:
Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ մի խումբ զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում և «գրավյալ» տարածքներում տեղի ունեցած և տեղի ունենալիք գործընթացները Ադրբեջանի ներքին գործն են։ «Ոչ մի միջազգային կազմակերպություն կամ երկիր իրավունք չունի միջամտել մեր ներքին գործերին», -ասել է Ալիևը։
Հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիների մեծ մասը քաղաքական տեղեկատվություն ստանալու համար օգտվում է հեռուստատեսությունից: Երկրորդ տեղում ինտերնետն է:
Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Արսինե Խանջյանի ասուլիսը՝ ուղիղ:
«Տարոն-Ավիա» ավիաընկերության ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Ուղևորները հնարավորություն կունենան, անկախ տոմսի գնից, առանց հավելավճարի ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ:
«Այս մարդիկ առավել քան որևէ մեկը գիտեն, թե ինչ է նշանակում անվտանգություն և խաղաղություն: Ես շատ հպարտ եմ, որ նրանցից շատերը մեր կուսակցության անդամ են ու մեր երկրի առաջընթացն ու անվտանգությունը ապահովելու գործում վստահում են Հանրապետական կուսակցությանը: Ես հպարտ եմ, որ նրանք մեր գաղափարակից ընկերներն են ու շատ լավ գիտակցում եմ, որ դա մեծ պատասխանատվություն է ու մեծ պատիվ»,- ասա Վ. Սարգսյանը:
Արնուվիլի «Քրդական ժողովրդավարական խորհրդի» մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Մարսելի պատգամավոր-քաղաքապետ Ֆրանսուա Փյուփոնը՝ մարտի 31-ին տեղի ունենալիք արարողության ժամանակ պաշտոնապես իր հովանավորությունն է հայտնելու Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներ ժողովրդավարական կուսակցության (HDP) պատգամավոր Գարո Փայլանի հանդեպ:
«Հետևաբար, վճիռների կայացման փաստը դեռևս չի նշանակում, որ դատական համակարգում երկիրն ունի լրջագույն խնդիրներ»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչը:
Եվրամիությունը հրաժարվում 1 «Հյուսիսային հոսք-2»-ի խողովակաշարի շինարարությանը խանգարելու փորձերից եւ առաջարկում է Մոսկվայի հետ բանակցություններ վարել այս հարցի շուրջ:
«Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ երկիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին»:
Մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի գլխավոր հարցերը կդառնան դաշնակիցների միջեւ բեռի արդարացի բաշխումը, ինչպես նաեւ «կայունության պրոյեկտումը» գործընկեր երկրների վրա եւ ահաբեկչության դեմ պայքարը:
Եվրամիությունը պատրաստ կլինի Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները քննարկել հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցությունների ընթացքում, այսինքն՝ դեռ նախքան Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ վերջնական համաձայնության ձեռքբերումը:
Չեչնիայի Հանրապետության խորհրդարանն ուղղումներ է մտցրել օրենքում, որոնք սովորողներին թույլատրում են նրանց կրոնական համոզմունքներն արտացոլող հագուստ կրել:
Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառայության վայրկյաններն է հաշվում»: