ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2ի ժամը 13:00ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:
Ժամը 13:00-ի դրությամբ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է շուրջ երկու տասնյակ ահազանգ, որոնք հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձի կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:
Ինտերակտիվ քարտեզի վրա տարբեր գույներով նշված են ընտրախախումները՝ ըստ տեսակների։
Ըստ շրջանառված տեղեկատվության՝ Գյումրիի թիվ 2 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։
«Թող Աստված օրհնի». Գարեգին Բ-ն՝ ընտրությունների մասին:
Երևանի Ալեքսանդր Գրիբոյեդովի թիվ 41 դպրոցում տեղակայված 9/30 ընտրատեղամասում գրանցված 1897 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել են 440-ը:
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների, մասնավորապես դիվանագիտական և զինվորական ծառայությունների ներկայացուցիչների թիվն ավելացել է:
Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում ժամը 12:00-ի դրությամբ գտնվող ԵԱՀԿ դիտորդները ընտրական գործընթացը դրական են գնահատում:
Եվրոպական միությունն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունները կանցնեն առանց խնդիրների ու կլինեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան:
Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, 2009 տեղամասերից ստացված արդյունքների հիման վրա հայտարարում է, որ քվեարկությանը մասնակցել է 344 հազար 714 քաղաքացի: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 587 հազար 706 քաղաքացի:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է ընտրախախտումների ահազանգերի կայք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ապրիլի 2-ին ժամը 10:00-ի դրությամբ ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 320 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 13-ը:
Այսօր համացանցում զետեղված հրապարակումներից մեկի համաձայն՝ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում միջադեպ է եղել. կոտրել են քաղաքացու հեռախոսը:
Թիվ 31/45 տեղամասը 1938 ընտրող ունի: Տեղամասում տեղադրված է տեսախցիկ, տրամադրվել է գրանցման էլեկտրոնային 3 սարք:
Այսօր ժամը 10.18-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի 28/3 ընտրատեղամասում գրանցվել է 1961 թ. ծնված, Նոր Հաճնի բնակիչ Է. Ս.-ի կողմից ԱԺ ընտրությունների մասնակցության կրկնակի գրանցման փորձ:
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում այս պահի դրությամբ քվեարկել են 1638 ընտրողներից շուրջ 260-ը:
22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից և ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։
Բաց քվեարկություն և ծեծկռտուք՝ 13/18 ընտրատեղամասում:
Այսօր համացանցում տեղադրված տեսանյութերից մեկի համաձայն՝ 13/18 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել, որի առնչությամբ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ վստահված անձանցից մեկը վիճաբանել է քաղաքացու հետ:
Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ի առավոտից մեկնարկած խորհրդարանական ընտրությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Հեղինակավոր պարբերականներն ու լրատվական գործակալությունները փաստում են, որ այս ընտրություններն անկյունաքարային նշանակություն են ունենալու Հայաստանի համար:
06/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարվառա Ստեփանյանի խոսքով՝ ընտրատեղամասը մինչ այս գործում է ըստ օրենքով սահմանված կարգի:
Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված 9/47 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ քվեարկել է 80 քաղաքացի:
Պեյո Յավորովի անվան դպրոցում` 06/02 ընտրական տեղամասում մինչև 10:25 րոպեն քվեարկել են 150 ընտրող` 1763 ընտրողից:
ՀՀ ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների քվեարկության օրը` ապրիլի 2ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»:
Քիչ առաջ թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում քվեարկեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Տաճատ Սարգսյանը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ ընտրությունների արդյունքներով իրենք հաջողություն կգրանցեն: