
«Անկախ դիտորդ». ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել քարոզչության ընթացքում հայտնի դարձած իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկարաժամկետ դիտորդության արդյունքում ձեռքբերված տվյալների հիման վրա կարելի է՝ արձանագրել.
Նախընտրական քարոզչությունը ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որը ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:
Իշխող՝ ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում: Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող դաշինքի անդամ կազմակերպությունների կողմից ԿԸՀ ներկայացված հանրագրերի վերաբերյալ պատշաճ պատասխաններ չեն տրամադրվել.
ԿԸՀ-ի կողմից հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել.
ԿԸՀ-ն բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ: Ելնելով վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության ընթացքում չի ապահովվել ՀՀ ԸՕ-ով սահմանված թեկնածուների, առադրված քաղաքական կուսակցությունների և դաշինքների համար հավասար պայմաններ, ուղեկցվել է վարչական ռեսուրսների շարունակական խախտումներով, որը չի կանխվել ՀՀ ԿԸՀ-ի և իրավապահ մարմինների կողմից, որի հետևանքով կասկածի տակ է դրված ընտրությունների ազատ և արդար լինելը:
Զեկույցն ամբողջությամբ` այստեղ.
«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ» հասարակական դաշինք