Բաժիններ՝

Warner Bros.­-ը նկարահանում է «Բեթմենի» տարբերակը, որը գերհերոսուհու մասին է

Warner Bros. կինոընկերությունը գործարկել է «Բեթհեռլ» ֆիլմի արտադրությունը, որը «Բեթմենի» աշխարհի գերհերոսուհու մասին է, տեղեկացնում է NME­-ը:

Ժապավենի ռեժիսորը, սցենարիստը եւ պրոդյուսերը Ջոս Ուիդոնն է, որը նկարահանել է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են՝ «Վրիժառուները», «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» եւ «Դոկտոր Սարսափի երաժշտական բլոգը» մինի­սերիալը՝ Նիլ Պատրիկ Հարիսի մասնակցությամբ:

Ֆիլմի դերասանական կազմը դեռեւս հայտնի չէ: Նշվում է, որ «Բեթհեռլ»­ում կհայտնվեն «Բեթմենի» աշխարհի այլ գործող անձինք: DC­-ի կոմիքսներում Բեթհեռլ կեղծանվան ներքո հայտնվում էին մի քանի գերհերոսուհիներ:

Առանձին տարբերակներում գործող անձանց պատմությունը կրկնում էր Բեթմենի պատմությունը, մյուսներում Բեթհեռլը հանդես էր գալիս որպես գերհերոսի զուգընկերուհի: Գործող անձը հայտնվել է 1997 թվականի «Բեթմենը եւ Ռոբինը» ֆիլմում՝ Ջորջ Քլունիի, Առնոլդ Շվարցենեգերի եւ Ումա Թուրմանի մասնակցությամբ: Այն ժամանակ Բեթհեռլին մարմնավորել է դերասանուհի Ալիսիա Սիլվերսթոունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս