Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային, որը Բելգրադի կողմից մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, Սերբիային չհանձնելու Ֆրանսիայի դատարանի վճիռը խայտառակ ու քաղաքական որոշում է։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անհետ կորած 5-ամյա Արամազդ Անդրեասյան կրտսերի հայրը` Արամազդ Անդրեասյան ավագը, ով կասկածվում է որդուն առևանգելու մեջ, ազատ է արձակվել մեղադրող կողմից անբավարար ապացույցներ ներկայացնելու հիմքով:
Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը մայիսի 21-ին արտահերթ համագումար կկազմակերպի:
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»,- ասված է հայտարարության մեջ։
Վրաստանից «հյուրախաղերի» եկածի տապալումը:
«Երբ որդիս հիվանդացավ՝ 1997-ին, Հորդանանը չուներ քաղցկեղի բուժման լավ մեթոդներ, և մենք ստիպված էինք գնալ բուժման արտասահման: Ինձ համար դժվար էր՝ թեև ես արքայադուստր էի: Որդուս ապաքինումից հետո ես միացա քաղցկեղի դեմ պայքարին՝ փորձելու օգնել, որ բոլոր երեխաներն ունենան քաղցկեղից բուժման հավասար հնարավորություններ: Ես ու շատ մարդիկ տքնաջան աշխատել ենք զրոյից: Եվ այսօր մեր քաղցկեղի կենտրոնը տարածաշրջանի այն քիչ լիազորագրված կենտրոններից է, որը փրկում է հազարավոր կյանքեր»,-ասաց Դինա Մայրեդը:
ՕՊԷՔ-ը կարող է որոշում ընդունել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը, իր կողմից, հրաժարվի գործարքի երկարացումից:
«Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոն Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ անցկացրած խաղից հետո խոսել է իր խփած առաջին գոլի մասին:
Բավարիայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել է բունդեսվերի մի զինվոր, որն իրեն սիրիացի փախստական է ձեւացրել:
7 անդամից բաղկացած Խումբը իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը
Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների եւ լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արտասվաբեր գազ է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար:
«Ներկայացրեցինք Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը և ի պատիվ մեզ, 77 անդամ երկրների ներկայացուցիչներից մրցանակային փուլ անցան 33 գրող, այդ թվում Էդվարդ Միլիտոնյանը: Այդ 33-ից կընտրվի հաղթողը, ում եկող տարի կշնորհվի Անդերսենի անվան գրական մրցանակը»,-ասաց Ռուզան Տոնոյանը:
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասսը և գլխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը Պոլսո Հայոց պատրիարքարանում հանդիպել են պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:
Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Հալեպի համար մղված մարտերի ընթացքում զոհված Գրիգոր Աշնաքլյանի ընտանիքի հետ:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը քիչ առաջ ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել։
Փարիզի՝ միանգամից մի քանի լիցեյներ շրջափակված են բարձր դասարանների սովորողների կողմից, որոնք բողոքում են Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասնակիցների՝ «Հառաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի դեմ:
Երևանի Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ապրիլի 27-ին և 28-ին կրկին ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երրորդ տարին անընդմեջ ապրիլի 24-ին հրապարակած ուղերձի համար:
«Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հստակություն մտցնել այն հարցում, թե արդյոք իրենք շարունակում են ցանկանալ լինել Եվրամիության անդամ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին արգելել են նախագահել նիստը, որի ժամանակ ելույթ է ունենում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Պորտուգալացին ամռանը պլանավորում է ձեռք բերել նվազագույնը 4 նոր ֆուտբոլիստների՝ կենտրոնական պաշտպանի, կիսապաշտպանի և երկու հարձակվողների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին առաջնորդվել իրավական պետության չափորոշիչների շրջանակում:
Ֆրանսիայի Կոլմար քաղաքի վերաքննիչ դատարանը մերժել է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության նախկին վարչապետ Ռամուշ Խարադինային Սերբիա արտահանձնելու պահանջը:
Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Աղվան Պապիկյանը վնասվածք է ստացել:
«Կալանավորն իրեն վատ է զգացել, շտապօգնության ծառայությունը արագ ժամանել է, սակայն բժիշկները չեն կարողացել ոչինչ անել, քանզի Թադևոսյանն արդեն մահացել էր»,-նշեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: