Իսպանիայի Վիյենա (Villena) քաղաքը ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարության, որով պաշտոնապես ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը:
Բանակցային գործընթացում որևէ հիմնավոր խոսքի բացակայությունը Ադրբեջանը փորձում է լրացնել` խոսելով սադրանքների լեզվով։ Բաքուն կրկին ցույց է տալիս, որ չի կարևորում բանակցային գործընթացը, այլապես չէր վտանգի այն՝ արտգործնախարարների հանդիպման օրը զինադադարի հերթական կոպտագույն խախտում իրականացնելով։
Ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ:
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:
Եվրամիությունը հանրակցության 27 երկրների ձեւաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին:
«Արա Զոհրաբյանի առնչությունը բացակայում է: Նա անգամ տեղյակ չի եղել, որ ես պետք է հանդիպեմ Տիգրան Աթանեսյանի հետ: Արա Զոհրաբյանը բազմաթիվ անգամ նշել է, որ փաստաբաններին հարիր չէ նման գործելաոճը, բայց, ավաղ, այդ գործելաոճն առ այսօր շարունակվում է»,- ասաց Բաբայանը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից սահմանադրական հանրաքվեի ժամանակ անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման դեմ ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է դիմել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների հանձնաժողով:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտե, ղեկավար կազմի հետ քննարկել գերատեսչության առջև դրված խնդիրները, ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
Ուկրաինայի պետական «Օշչադբանկը» բռնագրավում է 1,5 միլիարդ դոլար, որը պատկանում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ նրա զինակիցներին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները չի քննարկի նախքան հանրակցությունից դուրս գալու պայմանների վերաբերյալ որոշման ընդունումը:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ապրիլի 28-ին, ժամը 13:20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:32-ին Թբիլիսի-Ստեփանծմինդա ավտոճանապարհին` Միսակցիելի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lada Samara» մակնիշի М724УО պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին
Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Ինչպես Նորամարգ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օհանյանը կասկածվում է Մասիս քաղաքի բնակիչ՝ 69-ամյա Հարություն Ազատյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին Զանգու գետը նետելու մեջ։
Վերջին օրերին հայկական շուկայում ադրբեջանական խնձորի «առեղծվածային» հայտնությունը և այդ առիթով պատկան մարմինների իրարամերժ ու անհեթեթ «պարզաբանումները» հարուցել են հասարակության վրդովմունքը և խուճապային տրամադրություններ:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը պլանավորում է 9 տոկոսով կրճատել աշխատակիցների հաստիքակազմը:
Հակառակորդի կրակոցից այսօր` ապրիլի 28-ին, զոհված ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանը Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղից էր, 1 տարի հետո պետք է զորացրվեր:
«Մենք համաձայն չենք, որ Լեհաստանն այդ կերպ օգտագործվի ընտրարշավում»,-նշել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը: «Այդ խոսքերը ցույց են տալիս, որ ԵՄ-ում տակավին կենդանի են հովանավորական միտումները, որոնք բացասաբար են ազդում ազատ շուկայի զարգացման վրա եւ հակասում են ԵՄ-ի արժեքներին»,-նշել է նա:
ՎՏԲ-Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ: Բանկը զբաեղեցրել է 1-ին հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 21-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2017թ. 1-ին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված տվյալներում:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն քվեարկել է կազմակերպության գործող նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու օգտին, ինչի մասին ասված է կազմակերպության՝ ապրիլի 28-ին տարածված պաշտոնական հայտարարության մեջ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վերադարձնել իր նախկին պաշտպան Մայքլ Քինին, ով հիմա հանդես է գալիս «Բարնլիի» կազմում: Վերջինս 24-ամյա պաշտպանի համար պահանջում է 25 մլն ֆունտ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):
Բրյուսելին անհրաժեշտ է մշտական շփում ունենալ Թուրքիայի հետ, բայց ԵՄ-ին այդ երկրի անդամակցության մասին խոսք լինել չի կարող:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Խոստում» ֆիլմի փակ կինոդիտում է կազմակերպել թիմակիցների և անձնակազմի համար:
«Ցանկություն ունեինք հարձակողական ֆուտբոլ խաղալ` օգտագործելով հակագրոհները: Ի տարբերություն առաջին խաղակեսի, որտեղ վերահսկողություն կար, երկրորդ կեսում ամեն ինչ բարդացավ: «Սիթի»-ն մեծ ճնշում էր գործադրում, իսկ մենք կիսապաշտպանությունում կարգով զիջում էինք: Միայն առաջին կեսը մեր ուզածով եղավ»,- ասել է Մոուրինյոն:
Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին հայտնել է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը: