Թիվ 3 հենակետային ավագ դպրոցի տնօրենին՝ «խիստ նկատողություն». ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։

Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և
մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների
դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։

Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը  հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից  հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:

Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության
արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի
դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է
աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է
կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:

Կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս