Բաժիններ՝

Արա Զոհրաբյանը՝ փաստաբաններին ծեծի ենթարկելու մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել փաստաբանի ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ:

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ոստիկանության ծառայությունում ապրիլի 27-ին ահազանգ է ստացվել փաստաբան Տիգրան Աթանեսյանից, որ իր գրասենյակում իրեն և իր ընկերոջը ծեծի են ենթարկել: Այս պահին օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս