Բաժիններ՝

Մխիթարյանը կոտրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

Եվրոպայի լիգայի եզրափակչում Պոլ  Պոգբայի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի օգնությամբ 2:0 հաշվով հաղթելով Ամստերդամի «Այաքսին»՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»  ոչ միայն նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, այլև վաստակեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Այս խաղում հրաշալի գոլի հեղինակ դարձավ հայ կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը Եվրոպա լիգայում դարձավ 6 գոլի հեղինակ՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն: Հայ կիսապաշտպանը փլեյ-օֆֆում խփեց 5 գնդակ, ինչը ռեկորդային  ցուցանիշ է: Համեմատության համար նշենք, որ մանչեսթերյան ակումբի կազմում ոչ մի ֆուտբոլիստ չի հասել նման նվաճման, և սա ռեկորդ էր անգլիական ակումբի համար:

Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստները պատմության ընթացքում չէին խփել 4 գոլից ավելի՝ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆում:

1964/65 մրցաշրջանում Դեյվիդ Հերդը Inter-Cities Fairs Cup մրցաշարում դարձավ մանչեսթեցիների առաջին ֆուտբոլիստը, ով փլեյ-օֆֆում խփեց 4 գոլ: Դույաթ Յորկը (1998/1999) և Ռուդ Վան-Նիստելրոյը (2002/03) հասան նման նվաճման Չեմպիոնների լիգայում: Իսկ Կրիշտիանու Ռոնալդուն և Ուեյն Ռունին գոլեր խփեցին եզրափակչում՝ դարձնելով իրենց գոլերի քանակը 4:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031