
Բրիտանիան մեկ լռությամբ հարգեց մանչեսթրյան ահաբեկչության զոհերի հիշատակը

Բրիտանացիները մեկ րոպե լռությամբ հարգել են մանչեսթրյան ահաբեկչության հետեւանքով զոհվածների հիշատակը։
Մանչեսթրում ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին: Մահապարտն ինքնաշեն ռումբը պայթեցրել է «ՄանչեսթրԱրենա» համալիրի ճեմասրահում:
Վերջին տվյալներով՝ «ՄանչեսթրԱրենայում» պայթյունի հետեւանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում 12 երեխա, 64 հոգի գտնվում է հիվանդանոցներում, 9 մարդ նախկինի պես համարվում է անհայտ կորած:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Կառավարական շենքերի վրա պետական դրոշները խոնարհված կմնան մինչեւ օրվա վերջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: