
Եղիսաբեթ Բ-ն այցելել է Մանչեսթրում ահաբեկչությունից տուժած երեխաներին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին մայիսի 25-ին ժամանել է Մանչեսթր՝ այցելելու մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են վերջերս կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով տուժածների կյանքի համար։
Royal Manchester Children՚s Hospital հիվանդանոցում գտնվում են 14 տուժած երեխաներ, նրանցից չորսն՝ օրհասական վիճակում են: Ընդամենը քաղաքի հիվանդանոցներում են գտնվում 64 տուժածներ:
Մեծ Բրիտանիայի հեռուստաալիքները հեռարձակում են կադրեր, որտեղ վառ կապույտ վերարկուով եւ նարնջագույն բոլորագլխարկով թագուհին, ողջունելով հիվանդանոցի ղեկավարությանը, մտնում է շենք «շտապ օգնության» ընդունարանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: