Բաժիններ՝

Վթար Երևան-Բավրա ավտոճանապարհին

Մայիսի 24-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Քեթի գյուղի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 141-րդ կմ-ին «DAF» մակնիշի WEL 888 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1976 թ. ծնված Գ. Ժ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման և մեքենայի հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031