
1 շաբաթ առաջ հոգեբուժարանից դուրս գրված երիտասարդը Երևանում ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ կանչով մեկնել են Արաբկիր վարչական շրջանի Սոսեի 6-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 11-րդ բնակարանի բնակիչ՝ 26-ամյա Տիգրան Խաչատուրովն է։ Վերջինս, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել՝ իրեն նետելով 6-րդ հարկից։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել և 1 շաբաթ առաջ էլ հոգեբուժական հիվանդանոցից էր դուրս գրվել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։