Բաժիններ՝

Եվրամիությունը և ԱՄՆ­-ը պայմանավորվեցին ակտիվացնել պայքարը ԻՊ­-ի դեմ

ԱՄՆ-­ի եւ Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵՄ-­ի մի աղբյուր:

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-­ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի եւ Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-­ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

«Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԴԱԻՇ-­ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ»,­հայտարարել է աղբյուրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ­-ը նաեւ իր հավանությունն է հայտնել ԿԺԴՀ­-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-­ի դիրքորոշմանը: «Քննարկվել է՝ ինչպես շարունակել աշխատանքը՝ հիմնվելով արդեն առկա լավ համագործակցության վրա»,­-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս