
Կողոպուտ՝ Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումում

Մայիսի 25-ին, ժամը 1-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Կարեն Մ.-ին:
Նույն օրը, ժամը 1.40-ին, բաժին է զանգահարել 1990 թ. ծնված Արամ Ա.-ն և հայտնել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի մոտ գտնվող գետնանցումում մի անձ իրենից ստիպողաբար վերցրել է իր բջջային հեռախոսը և դրամապանակը:
Պարզվել է, որ մայիսի 24-ին, ժամը 23.30-ին, Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկի մոտ գտնվող գետնանցումում Կարեն Մ.-ն քարով սպառնալով՝ Արամ Ա.-ից բացահայտ հափշտակել է նրա 80.000 դրամ արժողության բջջային հեռախոսը, 10.000 դրամը և դիմել փախուստի:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: