
Իրանը կշարունակի մեծացնել հրթիռային հզորությունը

Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով եւս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել է թվով երրորդը: Այդ մասին հայտարարել է զորամիավորման ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն:
«Մենք քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան առաջ ենք մղում մեր պաշտպանական ներուժը, ինչի առնչությամբ հայտարարում եմ, որ վերջին մի քանի տարում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը հիմնել է հրթիռների արտադրության՝ թվով երրորդ ստորգետնյա գործարանը»,-մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանի կողմից հրթիռների արտադրությունը եւ փորձարկումների անցկացումը կանհանգստացնեն եւ կնյարդայնացնեն «Իրանի թշնամիներին, այսինքն՝ ԱՄՆ-ին եւ Իսրայելին», որոնք ցանկանում են իրանցի ժողովրդին դնել թույլ դրության մեջ:
Հաջիզադեն նշել է, որ շուտով Իրանը կստեղծի երկիրերկիր տիպի նոր բալիստիկ հրթիռ «Դիզֆուլ» անվամբ, որն այդպես է կոչվել ի պատիվ Իրանի հարավ արեւմուտքում գտնվող քաղաքի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: