Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, այս բնագավառում տարեկան արձանագրվում է 20-25 տոկոսի տնտեսական աճ, սակայն վարչապետի համոզմամբ, զարգացման ներուժը շատ ավելի մեծ է: Կարեն Կարապետյանը կարևորել է տեխնոլոգիական կրթության զարգացումը և նշել, որ պետությունը դպրոցական և բուհական համակարգում իրականացնում է համապատասխան քայլեր:
Մյանմայում կորած ռազմական ինքնաթիռի բեկորները, որում ավելի քան հարյուր մարդ է եղել, հայտնաբերվել են ծովում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը կառաջադրի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նոր ղեկավարի պաշտոնի համար:
Տեղական ժամանակով ժամը 10:30-ին Իրանի խորհրդարանի շենք են ներխուժել չորս զինյալներ, որոնք կրակ են բացել պահապանների վրա:
2017 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի Կենտրոնական բանկի կողմից շրջանառության մեջ կմտցվեն նորացված 5 լարիանուց թղթադրամները:
Հունիսի 7-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում՝ տրանսպորտային արտադրամասում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Իրանում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, տուժել է 39 մարդ:
Անգլիական «Մանեսթեր Յունայթեդ»-ը աշխարհի ամենաթանկ ակումբն է: Այս մասին գրում է Forbes-ը: Հրապարակված ցուցակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արժեքը կազմել է 3.69 միլիարդ դոլար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Երևանի Աճառյան փողոցի և Աճառյան փողոցից Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՉԺՀ-ի Մաքսային ծառայությունը Շանհայի միջազգային օդանավակայանում ձերբակալել է Հարավարեւելյան Ասիայի երկրներից մեկի բնակչուհուն, որը փորձել է երկիր բերել կոկաինից պատրաստված երկու ճամպրուկ։
Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լիոնել Մեսսին իր հարսանիքին չի հրավիրել ակումբի նախագահին:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 10 տարեկան է։ Այդ առիթով հանդիսավոր նիստ է կազմակերպվել գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՊԵԿ նախագահի և գլխավոր դատախազի հրամաններով վարչության աշխատակիցները շնորհակալագրեր և մեդալներ են ստացել:
Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանը հետևում է Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր տեղի ունեցած ահաբեկչության շուրջ զարգացումներին և տեղեկացել է, որ առաջին զինված հարձակումը տեղի է ունեցել Իրանի խորհրդարանի մասնաշենքերից մեկում, իսկ երկրորդը՝ Իմամ Խոմեյնիի դամբարանում:
Իրանի խորհրդարանի շենք ներխուժած ահաբեկիչները կանանց հագուստով են եղել:
Մարքետոլոգը նաև ներկայացրեց նույն արտադրանքի տեղականը. անունը՝ «Семейное» է, որը փաթեթավորմամբ մի փոքր տարբերվում է ռուսականից. «Գրված է՝ «Семейное», հայերեն ոչինչ չկա: Կարա՞գ է, սպրե՞դ է, մարգարի՞ն է, չի հասկացվում: Սա թերմակնշում է համարվում: Եթե ապրանքային անվանումը հստակ չէ, ուրեմն պետք չէ գնել»,- հորդորեց բանախոսը:
35 մարդ է տեղափոխվել Թեհրանի հիվանդանոցներ ահաբեկիչների կողմից ձեռնարկված հարձակումներից հետո:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 31.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փաստերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Քաթարի իշխանությունները Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները:
Ընտանիքի անդամները անհամբերությամբ սպասում են երեխայի հետ տեսակցությանը, այդ թվում՝ երկու քույրերը: Արմեն Պապոյանը նշեց, որ հայրը արտագնա աշխատանքի էր մեկնում, սակայն Արտյոմի զոհվելուց հետո դադարեցրել էր, այդ իսկ պատճառով ընտանիքի սոցիալական վիճակը բարվոք չէ: Այժմ ոչ հայրն է աշխատում, ոչ մայրը:
Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ընդհանուր տարվա խորհրդանշական հավաքականի կազմում:
Հունիսի 3-ին «Սպառողների ազգային ասոցիացիա» դիմում-բողոք էր ստացվել, որ Էջմիածնի «Ջի մոբիլ» էլեկտրատեխնիկայի խանութից ապառիկ եղանակով գնել են Apple ֆիրմայի Iphone 7 հեռախոս: Ծնողները հեռախոսը գնել են ապրիլի 12-ին, բայց աղջկան նվիրել են ծննդյան օրը՝ ապրիլի 30-ին: Ապառիկով գինը կազմել էր մոտ 600.000 դրամ: Հետագայում նաև պարզվել է, որ խանութը հեռախոսը «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութից է գնել:
«Խստորեն դատապարտում ենք Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա իրականացված հարձակումները: Մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին»,- ասել է նախարարը:
Ամռան ընթացքում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է մաշկը մշտապես պաշտպանել: ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկաբան Սևակ Մկրտչյանը նշեց, որ դա կարևոր է հայաստանաբնակների համար, որովհետև մենք գտնվում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր գործակից ունեցող տարածաշրջանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական «GS Inima Environment S.A» ընկերության միջև: Փաստաթուղթն ստորագրել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը և ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտա Վերդե Բլասկեզը:
Արտակարգ իրավիճակներում հայտնվելու պարագայում խնդրում ենք անհապաղ կապ հաստատել Իրանում Հայաստանի դեսպանության հետ (e-mail: [email protected] , հեռ.՝ (0098) 21 6670 4833, հասցե՝ Ջոմհուրի-ե Էսլամի պող., Ռազի պող., Օսթադ Շահրիյար փող., թիվ 32): Դեսպանությունը հետևում է իրադարձությունների ընթացքին:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 1961 թ. ծնված Ս. Մ.-ի դին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վլադիմիր Օհանյանը և Դավիթ Ամալյանը նշանակվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ։
Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: