Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այդ մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 8-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի մի խումբ դասախոսների պետական պարգեւներով պարգեւատրման եւ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողներին դիպլոմների եւ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 6-ից մեկնարկած Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի նիստին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին ընդառաջ:
Թերթերի և լրատվական հրատարակիչների համաշխարհային ասոցիացիան ամենամյա մամուլի ազատության մրցանակը՝ «Ազատության ոսկե գրիչը» հանձնել է թուրք լրագրող, «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:
Կյանքի 78-րդ տարում վախճանվել է ճանաչված լեզվաբան, թարգմանչուհի, ՀՀ վաստակավոր մանկավարժ, 1989-ից ՀԳՄ անդամ Սոնա Սարգսի Սեֆերյանը։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կվաճառվեն միայն Վրաստանի քաղաքացիներին:
«Առաջին օդանավը փորձնական վայրէջք կատարեց Սյունիքի օդանավակայանում»:
«Խնդիրը բոլորը լավ գիտեն՝ «անթրաշ», «չստիկով», սիգարետը բերանին, մարդուն տեղափոխում են Մալաթիա-Սեբաստիայով՝ Երևանյան լիճը ներկայացնելով որպես Սևանա լիճ, տարբեր սակագներ կիրառելով և այլն»:
«Պետք է ունենանք սուբսիդավորման հստակ մեխանիզմներ: Նաև խոսել ենք, որ կոշկագործության վերաբերյալ ռազմավարություն և ծրագիր պետք է ներկայացնի պարոն Կարայանը, որովհետև այնտեղ մեծ ներուժ ունենք: Տրիկոտաժի մասով բավականին նյութ ևս ունենք և հստակ ծրագիր»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ բոլոր այս հարցերի ուղղությամբ սպասում է կոնկրետ առաջարկներ:
2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարեց մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը:
Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը արտաքին քաղաքականության գերակայությունն է:
Չինաստանը դարձել է տնտեսութան բնագավառում Ղազախստանի հիմնական գործընկերը:
Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առևտրականները խնդրում ու պահանջում են կառավարությունից իրենց մինչև տարեվերջ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան իրացնել արդեն ձեռք բերված ապրանքը: Առևտրականները նշեցին, որ կառավարության շենքի մոտից պատրաստվում են շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան:
Հունիսի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնական կենտրոն:
ՀՀ կառավարությունը Հովսեփ Սիմոնյանին ազատեց Շիրակի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հարցը զեկուցեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Գաղտնիքներ չկան, եթե լավ նախապատրաստվես խաղին, ամեն ինչ էլ կստացվի։ Ամեն ինչ կախված է ուղեղից, աշխատասիրությունից, այլապես ոչ մի թալիսման քեզ չի օգնի։ Ինչ վերաբերում է հանրահայտ լինելուն, ապա դրա բացասական կողմն այն է, որ հանգիստ պահեր քիչ ես ունենում։ Մյուս կողմից՝ շատ հաճելի է, երբ մարդիկ քեզ ճանաչում են ու գնահատում են քո արածը։ Դրան միայն աշխատասիրության միջոցով կարելի է հասնել»։
ԱՄՆ-ի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը, պլանավորում է որդու՝ Բերոնի հետ Սպիտակ տուն տեղափոխվել հաջորդ շաբաթ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հունիսի 7-ին մեկնել է Դոհայից, ուր նա ժամանել էր Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ հանդիպումներից հետո, որոնք խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ։
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 8-ին հանդես է եկել նախօրյակին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների վերաբերյալ Սպիտակ տան տարածած հայտարարության քննադատությամբ։
2016 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 5:00-ի սահմաններում, կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ, ներխուժել են գնդի տարածք:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են, որ որոշել են Բաղդադից անկախության հանրաքվեն անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին։
Հարցման տվյալների համաձայն՝ պահպանողականների օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 41,3 տոկոսը, լեյբորիստների օգտին՝ 40,4 տոկոսը:
ԿԺԴՀ-ն արձակել է մի քանի հականավային հրթիռներ, որոնք անցել են շուրջ 200 կիլոմետր եւ ընկել ծովը: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զինված ուժերը:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը ուղիղ 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին) ամբողջ երկրում բացվել են ավելի քան 40 հազար ընտրական տեղամասեր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է հանրապետության հարավային եւ հարավարեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Թուրքիայում միջազգային Amensty International կազմակերպության ղեկավար, իրավաբան և իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ: