Ողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առաջին անգամ դեմքերի ճանաչման նոր տեխնոլգիա է կիրառել ենթադրյալ իրավախատին ձերբակալելու համար:
Օդաչուն, հասնելով Կապանի տարածք, այն ուսումնասիրել է օդից, և վայրէջք կատարելու համար այն պիտանի համարելով, օդանավը նստեցրել է հարմար հրապարակում, որը հանդիսանում է Կապանի օդանավակայանի վազքուղու մի մասը:
Ակնհայտ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ Ադրբեջանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրներից, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից և հանրային զայրույթից:
«Այն, ինչ տեղի ունեցավ Իրանում, դատապարտելի է: Փաստ է, որ տեղի ունեցածը պահանջում է տարբեր ուժերի, առաջին հերթին գերտերությունների համագործակցությունը: Կարող են լինել տարբեր տարաձայնություններ, որոնք առկա են, դրանք չեն վերանա, բայց պետք է լինի այն գիտակցումը, որ կա ընդհանուր մարտահրավեր, որը վերաբերում է բոլոր պետություններին և ժողովուրդներին»,- ասաց փոխարտգործնախարարը:
Սոմալիի հյուսիս – արեւմուտքում ավելի քան 60 զինվորականներ են սպանվել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքի գրավման հետեւանքով:
Եվրամիության 20 անդամ պետություններ, որոնք միավորված են եվրոպական դատախազության (EPPO) ստեղծման «ընդլայնված համագործակցության» ձեւաչափում, հունիսի 8-ին համաձայնեցրել են այն օրենսդրությունը, որում շարադրվում են նրա դերը եւ գործառման մանրամասները:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ ծրագրերի և դրանց լուծման հնարավորությունների մասին։
«Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանն իր երեկվա մամուլի ասուլիսում անդրադարձել է տաքսի ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Նախագծում ներառված միջոցառումների համալիր իրականացման դեպքում ՀՀ դիրքը 190 երկրների շարքում 38-րդ տեղից, այլ հավասար պայմաններում, կբարձրանա 26-րդ տեղ` արձանագրելով 12 կետ բարելավում:
Նախագիծը ղեկավարելու է Մարալ Մկրտչյանը, որը միջոցառման ընթացքում նշեց, որ այս ծրագրի միջոցով կունենանք մի այնպիսի սերունդ, որ կկարողանա Հայաստանը դարձնել աշխարհի դիզայնի կենտրոններից մեկը:
The Armenian Interest. ինչու համար է ստեղծվում և ինչ խնդիրներ է լուծել նոր «think-tank»-ը
Եմենում խոլերայից զոհվածների թիվն ապրիլի 27-ից ի վեր կազմել է 727, հիվանդացածների քանակը հասնում է ավելի քան 91 հազարի:
«Կատարն այդ պետություններից մեկն է: Մոտ ժամանակներս կլինի ևս վեց պետություն, որոնց հետ վիզային ռեժիմի ազատականացում կսահմանենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Վրաստանը շատ ավելի մեծ թվով երկրների համար է ազատականացրել մուտքը, ինչը բերել է զբոսաշրջության զարգացման: Այս տեսակետից, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց փոխարտգործնախարարը:
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը հայտարարել Է, թե պատրաստ Է, որ երկիրը ՆԱՏՕ-ին անդամակցի Հարավսլավիայի Նախկին Մակեդոնիայի Հանրապետություն անվանմամբ, ինչը պնդում Է Հունաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախօրյակին Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Զաեւին շնորհավորել Է պաշտոնն ստանձնելու առթիվ եւ հավաստել Է Աթենքի դիրքորոշումը Մակեդոնիայի անվանման շուրջը վեճում:
«Կա երկու ճանապարհ. կա՛մ լուծել խնդիը, կա՛մ ժամանակավոր անվանումով անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Հունաստանի հետ շարունակել բանակցություններն այն խնդրի շուրջը, որը Հունաստանն ունի մեր երկրի սահմանադրական անվանման հարցում, Եվրամիությանը մեր ինտեգրացման առնչությամբ: Նրանք պարզորոշ հասկանում են, որ դեպի Եվրամիություն մեր ձգտումը նույնպես ուժեղ Է»,- հայտարարել Է Զաեւը՝ ելույթ ունենալով MPT ազգային հեռուստաալիքով: Նա հավելել Է, որ առաջիկա ամիսներին սպասում Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի այցին Սկոպիե, «որը երկրի առջեւ կբացի» Հյուսիսատլանտյան դաշինքին «լիիրավ անդամակցության դռները», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հունիսի 9-ին, 12-13-ը՝ երեկոյան ժամերին, հիմնականում հյուսիսային շրջաններում, հունիսի 10-11-ը` կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Իրանի ուժայինների կողմից ձերբակալված ահաբեկիչները, որոնք հունիսի 7-ին ահաբեկչական գործողություններ են կատարել Թեհրանում, ավելի վաղ ահաբեկչական գործունեությամբ են զբաղվել սիրիական Ռաքայում եւ իրաքյան Մոսուլում, որտեղ գործում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հունիսի 8-ին, ժամը 11:03-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ և մեկ զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Աստանայում Սիրիային նվիրված հանդիպումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունիսի 12-ին, հետաձգվել է եւ հավանաբար կկայանա հունիսի 20-ին:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ. ամառ: Համաձայնագրի պայմանները «Մոնակոյի» պաշտոնական կայքը չի հրապարակում:
Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը դիվանագիտական հաստատության տարածքում տեղի ունեցած գիշերային պայթյունը առայժմ չի դիտարկում որպես ահաբեկչություն:
«Տարիներ շարունակ այդ սուրն անընդհատ փորձում է թափ տալ հենց Բաքուն, նաև շփման գծում իրականացնում քայլեր, որոնք բարձրացնում են լարվածությունը: Իհարկե, այդ ամենը մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, որովհետև համանախագահ երեք երկրներն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրում, առավել ևս այն գոտում, որտեղ միջնորդ են»,- ասաց նա:
Իրանը պարենամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է ուղարկել Քաթար: Այդ մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը հունիսի 8-ին քվեարկել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նյու Յորքի նահանգապետ դեմոկրատ Էնդրյու Քուոմոն ասել է, որ եթե Սպիտակ տունը ցանկանում է «արտաքսել ներգաղթյալներին», ապա թող սկսի իրենից:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ կառավարության նպատակն է ՀԴՄ-ներով ծածկել մանրածախ առևտրի ամբողջ դաշտը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ՀԴՄ-ների տեղադրման համար վարկավորման գործընթացում ինչ աշխատանքներ են կատարվել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հունիսի 10-ին Հայաստան կատարելիք այցի շրջանակում մտադիր են հստակեցնել իրադրությունը ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երեք հետևորդների, ովքեր Թուրքիայի կողմից հետախուզման մեջ են: