
Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում է

Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի ընդհանուր տարվա խորհրդանշական հավաքականի կազմում: Այս մասին գրում է The Sun պարբերականը: Բացի Մխիթարյանից՝ խորհրդանշական թիմի կազմում ընդգրկվել են նաև Ռոմերոն, Ալվեսը, Բլինդը, Վիրգևերը, Սանդրոն, Պոգբան, Տալիսկան, Ռոնալդուն, Մբապեն և Լակազեն:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը: Եզրափակիչում դարձավ գոլի հեղինակ, ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: