Եվս մեկ պայթյուն է որոտացել Թեհրանի մերձակա իմամ Խոմեյնիի դամբարանում, ինչի մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը։
Գերմանիայի նախարարների խորհուրդն ընդունել է պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի առաջարկը գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու վերաբերյալ:
Հունիսի 7-ին, ժամը 11:14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած:
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են պատժել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Քաթարի քաղաքականության հետ, եւ նրանց դատապարտել ազատազրկման մինչեւ 15 տարի ժամկետով:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանավորում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ:
«Բանաձեւը նաեւ պահանջում է, որ Թուրքիան անհապաղ վերացնի դիվանագիտական անձեռնամխելիությունը բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր միջադեպի ընթացքում վնասել են ԱՄՆ-ի քաղաքացիներին եւ օրինապահներին»:
Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 13:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Թեհրանի հարավում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված խմբի անդամ մահապարտ ահաբեկիչը կին է եղել:
Յոթ մարդ է զոհվել Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, եւս չորսը պատանդ են պահվում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները:
«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է Իրանի խորհրդարանի, ինչպես նաեւ իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը:
Հունիսի 7-ին, ժամը 10:12-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով վնասվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 0 շենքի տանիքն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ:
Հունիսի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց 815D» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի աջ կողմի հետևի 2 անիվները ընթացքի ժամանակ պոկվել և հարվածել են տվյալ հատվածի աջ մասում կայանված «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենայի աջ հետնամասին։
Հունիսի 7-ին, ժամը 09:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի տարածքում գտնվող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամբարում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բացահայտ եւ ընդգրկուն զինված հակամարտությունից ողջ չի մնա ոչ ոք: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում:
Հրաձգություն է տեղի ունեցել Իրանի հիմնադիր իմամ Ռուհոլլա Մուսավի Խոմեյնիի դամբարանում, որը գտնվում է Թեհրանի մերձակայքում:
Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ:
Գեղարքունիքում հունիսի 6-ի երեկոյան եւ հունիսի 7-ի գիշերվա ընթացքում գրանցված ուժգին քամիները ծառեր են տապալել, որոնցից երկու դեպքում խաթարվել է ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»:
«Այս առավոտյան Ամալը և Ջորջը ողջունեցին Էլլա և Ալեքսանդր Քլունիների գալուստն իրենց կյանք: Էլլան, Ալեքսանդրը և Ամալն առողջ են, ուրախ ու երջանիկ»,- հայտնել է նա՝ կատակելով, որ Ջորջ Քլունին «հանգստանում է և կկազդուրվի մի քանի օրից»:
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում մի տղամարդու է ձերբակալել մայիսի 22-ին Մանչեսթրում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության շրջանակներում:
Սաուդյան Արաբիան 10 պայման է առաջադրել Քաթարին, որոնք Էմիրությունը պետք էկատարի առաջիկա 24 ժամվա ընթացքում էր Ռիադի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը հունիսի 7-ին հայտնել է Էշ Շախիմայի շրջանում Էթ Թանֆ սահմանամերձ քաղաք տանող խճուղում բանակային դիրքերից մեկի վրա ԱՄՆ-ի հովանու ներքո գործող կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարձակման մասին:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող է կայանալ «Մեծ քսանյակի» երկրների՝ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում:
Հունիսի 6-ին, ժամը 17:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Վ. Սարգսյան 4-րդ փողոցի թիվ 7 տան ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել է թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը հունիսի 6-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում Պարսից ծոցի երկրների միասնությունը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Սերժ Սարգսյանը քննարկում է 2018-ին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահ դարձնելու տարբերակը: Վերջինս 2004 և 2008թթ. Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների համար անուրանալի ծառայություն է մատուցել: