Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:
«Ատլետիկոյի» նախագահ Անտուան Գրիզմանը մեկնաբանել է, թե ինչու մնաց մադրիդյան թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փոխարեն:
«Արտահանման աճը կատարվել է գյուղմթերքի ու թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։ Օրինակ՝ պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017 թվականի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է: Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ»:
«Մանկունյանցիները» ձգտում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, մանկունյանցիների հարձակվող Ալվարո Մորատայի համար «Ռեալին» առաջարկել են 80 մլն եվրո, բայց մերժման են արժանացել: Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», բայց մադրիդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 90 մլն եվրոյի դիմաց:
Բարձր ճնշման դեմ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ կարտոֆիլը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ։
Վերջին շրջանում գյումրեցիների կողմից «Այսօր» լրատվականը հաճախ է ստանում բողոքներ այն մասին, որ «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Ղարս մասնաճյուղի կողմից իրականացվող անջատումները պարբերական բնույթ են կրում:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ «Գանձասար-Կապանը» կընդունի Մոնտենեգրոյի «Մլադոստին»:
Ռուս մասնագետն անգլիական ակումբի մարզչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:
Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։
Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում հուլիսի 5-ին ձայների 457 կողմ, 124 դեմ և 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձև ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին: Բանաձևն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաև գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի:
Շիրակ Թորոսյանի խոսքով` Վրաստանը սահմանել է կարգ, ըստ որի՝ որոշակի ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացի համարվող անձինք, ովքեր հայկական վարորդական իրավունքներ ունեն, պետք է դիմեն համապատասխան մարմիններին` ստանալու վրացական վարորդական իրավունքներ: Նա տեղեկացրեց, որ Վրաստանում տուգանքներ են կիրառվել հենց այդ մարդկանց նկատմամբ, ովքեր սահմանված ժամանակահատվածում չեն դիմել վրացական վարորդական իրավունքներ ստանալու համար:
«Մենք առավելություն ունենք, բայց մեր հաղթանակը երաշխավորված չէ: Մեզ համար ավելի ձեռնտու կլիներ, որ առաջին խաղը Հայաստանում խաղայինք»,- նշում է Դեյան Վուկիչևիչը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը հուլիսի 6-ին ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Մենք մյուս երկրներում հայկական բիզնեսի խոչընդոտների վերացման համար լուրջ աշխատանքներ ենք տանում: ԵԱՏՄ երկրներն, ընդունելով ազգային օրենսդրությունները, որոշ չափով դրանք չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Եթե մենք բացահայտում ենք նմանատիպ խոչընդոտներ, ապա անմիջապես վերացնում ենք, քանի որ դրանք չեն համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից երկրում հավատարմագրված դեսպանությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին առաջնագիծ տանելու փաստը:
Պարզվել է, որ փլուզվել է նախասրահի և ննջասենյակի միջնապատը (2 քմ):
Հայ նկարիչը 4 միլիոն կետի միջոցով նկարել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դիմանկարը:
Նախնական քննությամբ պարզվել է, որ զինծառայողի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ զինծառայող, ով ընդգրկված է եղել նույն հերթափոխում։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողների միջև վիճաբանություն է առաջացել մարտական ծառայության ընթացքում քնելու և այդ մասին վերադասին տեղեկացնելու համար, որի ժամանակ ծառայակիցը կրակահերթ է արձակել Վ.Վիրաբյանի ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգից՝ դեմքի և կրծքավանդակի շրջանում պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Պաշտոնական Անկարան հայտարարել է այն մասին, որ չի ճանաչում Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները:
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Արցախի Մարտակերտի շրջանի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։ Այդ համագործակցության շրջանակներում Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից։
Ռուսաստանն ապակայունացնող գործունեություն է վարում համաշխարհային ասպարեզում եւ աջակցում է թշնամական վարչակարգերին: Հուլիսի 6-ին Մոսկվայի հասցեին այսպիսի մեղադրանքներ է առաջադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրապարակային ճառով ելույթ ունենալով Վարշավայի Կրասինսկիների հրապարակում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անգամ իր զայրույթն է արտահայտել Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված վերջին հրթիռի կապակցությամբ:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ թեպետ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբավորումներին զինելու մասին բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումն էր սահմանային իրավիճակի հիմնական պատճառը, այնուամենայնիվ, պետք չէ անտեսել «Մեծ 20-յակ»-ի գագաթնաժողովը, ինչպես նաեւ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպումը:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին շարունակվում է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների երկրորդ դատական նիստը:
Վարշավայում հուլիսի 6-ին բողոքի ակցիա է տեղի ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան կատարած այցի դեմ: Թրամփը Լեհաստանի մայրաքաղաք է ժամանել հուլիսի 5-ի:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
89 տարեկան հասակում վախճանվել է կոնկրետ երաժշտության ուղղության ռահվիրաներից եւ վառ ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Պիեր Անրին: Այս մասին հաղորդել է Agence France-Presse -ը:
Հայկական կողմը տարբեր առիթներով միջազգային հանրությանը տեղյակ է պահել այն մասին, որ Ադրբեջանն իր բնակչությանն օգտագործում է որպես կենդանի վահան Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի բաց նամակում՝ ուղղված «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին:
Եվրախորհրդարանը հուլիս 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձեւ Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջը, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ։