Դավթաշեն վարչական շրջանը Մարտակերտի շրջանին սանիտարական մաքրման մեքենա է նվիրել

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի և Արցախի Մարտակերտի շրջանի միջև արդյունավետ համագործակցությունը շարունակվում է։ Այդ համագործակցության շրջանակներում Մարտակերտը հատուկ նշանակության՝ սանիտարական մաքրման մեքենա է ստացել Դավթաշենից։

Նման տեխնիկայի անհրաժեշտության մասին խոսվել էր երկու շրջանների ղեկավարության՝ վերջերս տեղի ունեցածհանդիպման ժամանակ։ Նշենք նաև, որ մի քանի օր առաջ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Արտակ Նավասարդյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Արցախի Ստեփանակերտի և Մարտակերտի անապահով ընտանիքներին, որպես օգնություն սնունդ, հագուստ, կոշկեղեն և կենցաղային քիմիա էր բաժանել:

Պատվիրակության անդամներն եղել էին նաև զորամասերում՝ տեսակցել և նվերներ հանձնել զինվորներին։ Բացի այդ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նախաձեռնությամբ՝ Ստեփանակերտի և Մարտակերտի անապահով ընտանիքների շուրջ 30 երեխա 4 օրով այցելել են Երևան, հյուրընկալվել դավթաշենցիների տներում։ Նրանց համար կազմակերպվել են այցելություններ դեպի Հայաստանի պատմամշակութային վայրեր։

Երևանի ու Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 թվականին: Իսկ Դավթաշեն վարչական շրջանը Մարտակերտի հետ գործընկեր է 2015 թվականից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31