
Փլուզում Արալեզ գյուղում

Հուլիսի 6-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արալեզ գյուղի Հ. Շիրազ փողոցում, ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելու ժամանակ, փլուզվել է տան միջսենյակային պատը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է նախասրահի և ննջասենյակի միջնապատը (2 քմ):