Բաժիններ՝

ՊՊԾ գրավման գործով բոլոր ամբաստանյալները հեռացվեցին նիստերի դահլիճից

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին շարունակվում է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների երկրորդ դատական նիստը:

Դատավորը սանկցիա կիրառեց պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի նկատմամբ` պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով դիմելով փաստաբանական պալատ: Նրանք չէին ներկայացրել դատական նիստերի դահլիճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամբաստանյալ Արամ Մանուկյանը նշեց, որ դուրս է գալու դատական նիստերի դահլիճից մինչև մյուս ամբաստանյալները ներկա չգտնվեն նիստերի դահլիճում:

Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը Արամ Մանուկյանին մի քանի անգամ նախազգուշացում կիրառելուց հետո հեռացրեց նրան դատական նիստերի դահլիճից:

Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանը և Թաթուլ Թամրազյանը նույնպես հեռացվեցին դատական նիստերի դահլիճից, քանի որ չէին ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին դահլիճում:

Նախորդ դատական նիստում ՊՊԾ գնդի գործով 15  ամբաստանյալներ հեռացվել էին դահլիճից, քանի որ նախագահող դատավորի մտնելու  ընթացքում ամբաստանյալները ոտքի չէին կանգնել: Սանկցիան չէր կիրառվել միայն Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի և Արամ Մանուկյանի նկատմամբ, քանզի վերջիններս վատառողջ էին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31