ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում աշխարհի ղեկավարների, այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հուլիսի 7-ին պլանավորված հանդիպումներին:
«Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը»։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից եւ հերքում է դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Աղբամանների վրայի նոր նշանները բնակիչներին հիշեցնելու են, որ չի կարելի ծխախոտի մնացորդ կամ այրում առաջացնող այլ իրեր նետել աղբամանի մեջ։ Նշանների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և ուշադրության կենտրոնում են հատկապես այն հատվածները, որտեղ հաճախակի են գրանցվում աղբամանների վնասման դեպքեր։
ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսին մուտքագրվել են շուրջ 19.2 մլրդ դրամ բնապահպանական և բնօգտագործման վճարներ` կազմելով պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 4.2 տոկոսը:
Զուգահեռաբար շաունակվում են 45-ամյա տղամարդու փնտրման աշխատանքները, որը ծով է մտել հուլիսի 3-ին, Բաթումիում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ադրբեջանը նման քայլերով եւ լարվածությամբ փորձում է ուշադրություն գրավել Ղարաբաղյան կոնֆլիկտի անլուծելի մնալու վրա։ Նրանք ցանկանում են գրավել թրամփների կամ նրա նմանների ուշադրությունն այդ գործընթացի վրա։ Ահա թե ինչ կարող է դա նշանակել։
Չինաստանին հարավ-արևելքում գտնվող Նինսյան գավառում հեղեղումներից տուժել է բնակչության 56 տոկոսը՝ ավելի քան 815 հազար մարդ:
«Ներկայումս չկան ո՛չ որոշակի օրակարգ, ո՛չ էլ որոշակի նպատակներ։ Պուտինը կարծես ինչ որ քայլերի է սպասում Թրամփից, իսկ Թրամփը չի կարողանում իր խնդիրները լուծել իր իսկ երկրի ներսում։ Եվ նա չգիտի ինչպես է ձեւավորելու իր վերաբերմունքը Պուտինի նկատմամբ»։
Վերջին օրերին Գյումրու մի շարք թաղամասեր զրկված են խմելու ջրից: Անջատումները պարբերական են դարձել: Երկաթգծի Նորավան թաղամասի տնակների բնակիչներն ահազանգել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, սակայն խնդիրը դեռ չի լուծվել: Ընկերության պատասխանատուի խոսքով` ջրի ճնշման անկում կա քաղաքի տարբեր հատվածներում: Վիճակը բարելավելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը կներառի հրաժարում այն դրույթից, որի համաձայն նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա իր պաշտոնից, ինչպես նաեւ համաձայություն արաբական հանրապետությունում Ռուսաստանի զինվորական ոստիկանության ներկայությանը:
Ազգային ժողովում շարունակվում է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը:
ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դևիդ ՄքԱլիսթերը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների նախագահ Սաջադ Քարիմը և «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Ռեբեկա Հարմսը հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ:
Delta Аir Lines ավիաընկերության չվերթի ուղեւորներից մեկը հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) Պեկին թռիչքի ժամանակ փորձել է ներթափանցել օդաչուի խցիկ՝ ըստ որում վիրավորելով երեք հոգու:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
Վաշինգտոնը, Տոկիոն եւ Սեուլը համաձայնության եկել, որ Մոսկվան կարեւոր դեր է խաղում ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրության կարգավորման հարցում:
ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը շարունակում է լրջորեն քննվել իրավապահների կողմից:
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն փաստի առնչությամբ, որ հուլիսի 5-ին Թուրքիայում ձերբակալվել են առաջավոր իրավապաշտպաններ Amnesty International կազմակերպությունից և այլ ինստիտուտներից:
Գրել էինք, որ ԱԺ նախագահի 22 խորհրդական-օգնականներից մնալու են 6-ը: Սակայն ոմանց համար ԱԺ աշխատակցի «ուդոն»՝ վկայականը, կարևոր է, ուստի պատրաստ են անգամ անվճար աշխատել, օրինակ, նավթի բիզնեսում հայտնի Վահագն Գրիգորյանը, նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Վրույր Փենեսյանը, Լատվիայում պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը:
«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին»։
Քիչ կարողություններ չունի նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան և մեկ հողամաս: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:
Կարկուտի պատճառով մարզի մի քանի համյանքների գարու, հացահատիկի, բանջարեղենի հողատարածքները և պտղատու այգիները վնասվել են։
2018 թվականին ուրվագծվող սցենարը սա է, որը կարծես արդեն շրջանառության մեջ է դրվում։ Այս պարագայում հասկանալի է, որ ֆորմալ առումով երկբևեռ իշխանությունում բավականին շատ լծակներ մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին, և նա, ունենալով ԱԺ-ում վերահսկիչ փաթեթ, ցանկացած պահի կարող է փոխել վարչապետին։
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Ոսկե ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է ցուցադրել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների կյանքի մասին մեկ գեղարվեստական՝ «Ծիրանի այգիներ» ֆիլմը, որի ռեժիսորը Փուրիա Հեյդարին է, և մեկ փաստավավերագրական ֆիլմ` «Լսիր ինձ», որի ռեժիսորն էլ Գագիկ Ղազարէն է: Գեղարվեստական ֆիլմում խաղում են հայ դերասաններ, իսկ երկրորդում իրական կերպարներ են:
Հուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 217 հասցեում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։