ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 6-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Երևանի Թումանյան փողոցում գործող սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։
«Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից խուսափել հնարավոր չեղավ»:
«Դա այն սահմանափակումն է, որը չի կարգավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, սակայն բիզնես միջավայրը բարձրացնում է այդ խնդիրը, և մենք զբաղվում ենք դրանով: Այդ հարցը բարձրացվել է Ղրղզստանի և Հայաստանի կողմից: Այժմ մեր հարթակում քննարկում ենք այդ հարցը, չնայած այն քննարկվում է նաև երկկողմանի համաձայնություններով: Ռուսաստանն արդեն որոշ քայլեր է կատարել և հայտարարել է, որ այդ հարցն ինչ-որ չափով լուծվելու է»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նոր, ավելի կոշտ շեշտադրումներով հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջան այցելող այն ՌԴ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող խտրականության հետ, ովքեր ունեն հայկական ազգանուն կամ հայ ծնողներ:
Բելգիայի դատախազությունը շարունակում է ենթադրյալ ահաբեկչների փնտրտուքները և մտավախություն ունի, որ նրանք կարող են նոր հարձակումներ իրականացնել:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառուցապատումն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ՝ պետության և ծրագրի շահառուների հետ կնքված եռակողմ պայմանագրերի հիման վրա, ծրագրի շահառուներից ձեռք է բերել տնամերձ հողամասեր՝ այդ հողամասերում ընտանիքներին հասանելիք չափով (սենյակների թվով) բնակելի տների կառուցման նպատակով:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR)։
Միացյալ Նահանգները մտադիր է լիովին կատարել իր դաշնակցային պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի գործողությունները:
Հնդկաստանի բանակին պատկանող ՄիԳ-23 կործանիչը Ռաջաստան նահանգի տարածքում կործանվել է:
ՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց: Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 5-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Միջիաղբյուր» կոչվող պուրակի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է Բերդ քաղաքի 30-ամյա բնակչի որովայնի շրջանին, որի հետևանքով ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 7- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ավելի քան մեկ միլիոն մարդ է լքել Իրաքի Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի ազատագրման գործողությունն սկսվելուց ի վեր, հուլիսի 6-ին հաղորդել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ ու ծանոթացել բերքահավաքի եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին:
Ադրբեջանում արգելափակվել է Հայաստանի հանրային ռադիոյի armradio.am, եւ razm.info կայքերը։ Դա հիմնականում պայմանավորված է նախօրեին շփման գծում ստեղծված լարված իրավիճակի մասին Հայաստանի հանրային ռադիոյի կայքում՝ հատկապես ադրբեջաներենով, տարածված տեղեկատվությամբ, որից հարևան երկրի քաղաքացիները ակտիվորեն օգտվում էին:
Հետախուզվողը գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում՛։
Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի հուլիսի 3-ից ժամանակավորապես դադարեցվել է «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը՝ մինչև հետագա կարգավիճակի հստակեցումը։
Հուլիսի 4-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Կողբ գյուղ, որտեղ 1921 թ. ծնված Իսկուհի Հարությունյանին հայտնաբերել են մահացած վիճակում:
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ շփման գծում իրադրության կայունացման համար:
Սիրիացի ահաբեկիչներն Արեւելյան Գուտայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են պատրաստում սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի Թուրքիա:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 4-ից 6-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հյուսիսային մասում, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Լեհաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություններն ստորագրել են հանրապետությանն ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումների համաձայնագիր:
BRICS-ի երկրների մշակույթի նախարարները հուլիսի 6-ին ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագրի իրագործման գործողությունների համատեղ հնգամյա պլան:
Արգենտինայի հյուսիսում իրականացված հատուկ գործողության արդյունքում բռնագրավվել է ավելի քան 1.8 տոննա կոկային:
Ճապոնիայի հարավ-արևմտյան Կյուսյու կղզում հորդառատ անձրևների հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 22-ի: