Մի արհամարհեք. 6 նշան, որոնք վկայում են ենթաստամոքսային գեղձի խնդիրների առկայության մասին

Budetezdorovy.ru-ն գրում է, որ կարևոր է իմանալ նշանները, որոնք կարող են վկայել ենթաստամոքսային գեղձի առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին։ Այս գեղձի հիմնական «պարտականությունը» մի քանի ֆերմենտների արտադրությունն է, որոնք հեշտացնում են սննդի վերամշակումը և հայտնվում բարակ աղիի մեջ։ Այստեղ դրանք խթանում են նյութափոխանակության գործառույթները։ Եթե այս օրգանը նորմալ չի աշխատում, կարող են լուրջ հետևանքներ առաջանալ։

1. Ցավ։ Եթե որովայնի վերին կամ ձախակողմյան հատվածում ցավ եք զգում, կարող եք խնդիրներ ունենալ ենթաստամոքսային գեղձի հետ։ Ցավը կարող է սրվել որևէ բան ուտելուց կամ խմելուց, հատկապես՝ յուղոտ սննդամթերք օգտագործելուց հետո։ Ուժեղ ցավ կարող եք զգալ նաև մեջքի վրա պառկած վիճակում։

2. Տենդ։ Երբ ենթաստամոքսային գեղձը բորբոքվում է, կարող է տենդ առաջանալ։ Եթե այս հատվածում ցավ եք զգում, չափեք ջերմությունը։ Եթե ջերմությունը բարձր է, դիմեք բժշկի։

3. Սրտխառնոց։ Սրտխառնոցը երբեմն կարող է ուղեկցվել նաև փսխմամբ։

Կարդացեք նաև

4. Գլխացավ։ Մյուս նշանների հետ միասին՝ կարող եք նաև հոգնածություն, գրգռվածություն զգալ, կարող են նկատվել կենտրոնանալու դժվարություններ. այս ամենը կարող է վերածվել նաև սուր գլխացավերի։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ իմունային համակարգը պայքարում է բորբոքման դեմ։

5. Քաշի կորուստ։ Եթե ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներ ունեք, կարող եք սկսել քաշ կորցնել, նույնիսկ, եթե սննդակարգում ոչինչ չեք փոխել։

6. Տախիկարդիա։ Այս օրգանի հետ կապված խնդիրների առկայության դեպքում կարող եք ունենալ շնչառական խնդիրներ, հոգնածություն զգալ, սրտի զարկերը կարող են արագանալ։ Հնարավոր է՝ իմունային համակարգը «հարձակման է ենթարկվել» և չունի անհրաժեշտ էներգիա, ինչի արդյունքում շնչառությունն արագանում է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս