![](/banners/BeFunky-design.jpg)
«Կսպասենք առաջարկների Օբամեյանգի վերաբերյալ ևս մի քանի օր, բայց ոչ ավելի». Հանս-Յոահիմ Վատցկե
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/DEyfWbVW0AEfBGe.jpg)
Դորտմունդի «Բորուսիան» ուզում է, որքան հնարավոր է՝ շուտ լուծել հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ապագայի հետ կապված հարցը:
Տրանսֆերային պատուհանը Չինաստանում փակվել է, այնպես որ, Օբամեյանգն այս ամառ կարող է տեղափոխվել միայն որևէ եվրոպական ակումբ: Նրա նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում են «Չելսին» և «Միլանը»:
«Մենք դեռ ոչ մի առաջարկ չենք ստացել: Կսպասենք ևս մի քանի օր, բայց ոչ ավելի: Ես երջանիկ կլինեմ, եթե Պիերը մնա: Բայց պարզ է, որ աշխարհում կան ակումբներ, որտեղ Օբամեյանգը կարող է ավելի շատ վաստակել, քան Դորտմունդում»,- հայտարարել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը