
Զլատան Իբրահիմովիչը հրաժարվել է «Գելեքսիի» առաջարկած 7.4 մլն եվրոյից

Շվեդը դեռ հույս ունի ցնցել ԱՊԼ-ն:
Շվեդ հարձակվողը, ով վերականգնվում է ծնկի վնասվածքից հետո, պատրաստվում է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: Իբրահիմովիչի վրա դուրս է եկել «Լոս Անջելես Գելեքսին»՝ տարեկան 7.4 մլն եվրո առաջարկով, բայց Զլատանը հրաժարվել է MLS տեղափոխվելուց: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, հարձակվողն ուզում է ևս մեկ պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ավելի վաղ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հայտարարել էր, որ դեռ հույս է դնում շվեդի վրա:
2016-17թթ. մրցաշրջանում անցկացրած 46 խաղերում Զլատանը դարձել է 28 գոլի և 10 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը