Ըստ մասնագետների՝ կանայք ավելի դժվար են ազատվում հորմոնալ ճարպային կուտակումներից, քան տղամարդիկ։ Այս դեպքում հարկավոր է գիտակցված և ճիշտ մոտեցում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Մինչ տուն հասնելը խորթ մորը տեսել է տան բակի մոտ գտնվող փողոցում: Վերջինս, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ինքն իրեն խոսել է և հայտնել է, որ իրեն ինչ-որ ձայներ են կանչում, ցանկանում է տանից հեռանալ և ինչ-որ տեղ գնալ: Փորձել է նրան տուն տանել, սակայն վերջինս հակառակվել է, որի պատճառով իր նյարդերը տեղի են տվել, և նրա մազերից քաշելով՝ տարել է դեպի տուն:
2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային տեխնիկայի և սարքավորումների առևտրային ծավալների և ավտոմեքենաների ներմուծման ծավալների աճ:
Մաշիդ Մազուջին ԱՄՆ-ի Շառլոթ քաղաքի օդանավակայանում բաց է թողել միջանկյալ չվերթը, բայց որոշել է զուր ժամանակ չկորցնել եւ ստիպել է պարել բոլոր նրանց, ովքեր նրան հանդիպում էին ճանապարհին։
Հնագույն պատմամշակութային վայրեր, թանգարաններ, հրաշալի բնություն, խոհարարական ավանդույթներ. ռուս բլոգեր Սերգեյ Նովիկովը շարունակում է բացահայտել Արցախը: Նա ներկայացրել է հերթական հրապարակումն իր՝ Արցախ կատարած հերթական այցելության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ուզում է, որպեսզի իր խաղընկերները դառնան այնպիսին, ինչպիսին ինքն է:
Ավստրալիայից մի խումբ մասնագետներ Apple-ի արտադրության եւ Android-ի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների համար թողարկել է շարժական հավելված, որը կոչված է օգնել այն մարդկանց, որոնք չեն ցանկանում տանջվել հերթերում։
«Բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել բիզնես միջավայրի բարելավման համար: Օրինակ, կապված` էլեկտրոնային հաշվետվությունների հետ, դրանից բացի, պետական մարմինների հետ հաղորդակցվելու մեկ պատուհանի հնարավորությունը: Հարկային օրենսգրքով նոր դրույթներ են սահմանվել, որոնք ևս հեշտացնում են բիզնեսի աշխատանքը: Ավելի քան վստահ եմ, որ վերջին տարիներին հետևողական իրականացվող աշխատանքները տալիս են իրենց պտուղները»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Microsoft ընկերության հիմնադիրներց մեկը՝ Բիլ Գեյթսը, iPhone ընկերության սմարթֆոնից անցել է Android պլատֆորմով աշխատող շարժական սարքի:
Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումը՝ բանակայինները կմրցեն մանկունյանցիների դեմ:
Առանց պաշտոնական ճանաչման հարաբերությունները շարունակելու Երեւանի վարքագիծը շեղում կամ շրջադարձ կատարելու նախադրյալներ չունի: Մանավանդ, որ հանրաքվեն դեռեվս անկախություն չի նշանակում. եւ թեկուզ խաղաթղթային դերով այնուամենայնիվ Քրդստանը աշխարհաքաղաքական օրակարգ է:
Պատժի անխուսափելիություն. հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան:
Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ:
Ուսանողուհիների «Միսս Իսպանիա» գեղեցկության մրցույթի մասնակից Պիլար Մագրոն սայթաքել է եւ լողավազանն ընկել ցուցադրաքայլքի ժամանակ:
La Gazzetta dello Sport-ն արդեն տալիս է մարզչի հնարավոր փոխարինողների անունները: «Ռոսոներներին» կարող են գլխավորել «Չելսիի» ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն կամ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարիների ընթացքում «ԴիջիԹեքը» վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի: Ուրախ ենք, որ հայկական այս հարթակում հյուրընկալում ենք ինչպես՝ տեղական, այնպես էլ՝ միջազգային ընկերությունների ու պատվիրակությունների, և աջակցում տեխնոլոգիական նոր համագործակցությունների ստեղծմանը»:
Twitter միկրոբլոգների ծառայությունը թեստավորում է հաղորդագրություններում սահմանափակումների կրկնակի մեծացումը՝ մինչեւ 280 նիշ:
Մադրիդցիներն ամբողջովին բավարարված են ներկայիս կազմով:
Մազերի աճը կարող են դանդաղեցնել մի խումբ գործոններ։ Մազերի աճն արագացնելու համար բազմաթիվ կոսմետիկ միջոցներ են վաճառվում, բայց դրանցից շատերը մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում։ Դրանց պարբերական օգտագործումը կարող է վնասել գլխամաշկը։
Aerosmith ամերիկյան հայտնի ռոք խումբը չեղարկել է իր համերգները Հարավային Ամերիկա շրջագայության շրջանակներում՝ խմբի 69-ամյա ղեկավար Սթիվեն Թայլերի առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում աղքատության շեմին է հայտնվել համալսարանական դիպլոմ ունեցող 126.150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk.com» լրատվակայքը:
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարևոր է նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:
Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար:
«Պարբերաբար քննարկումներ են լինում: Մենք նայում ենք դեպի նոր արտոնությունները, ոչ միայն հարկային: Սակայն մեր միակ նպատակը արտոնությունների տրամադրումը չէ»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկու տարվա ընթացքում Եվրամիության երկրներում եւս 50 հազար մարդու տեղաբաշխելու նոր սխեմա:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: