Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամների՝ կազմակերպության նախագահ Մարալ Ասադուրյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են միության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարևոր է նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930