Բաժիններ՝

ԲԿՄԱ-«Մանչեսթեր Յունայթեդ». Մանկունյանցիները դժվար թե խնդիրներ ունենան

Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին,  կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական հանդիպումը՝ բանակայինները կմրցեն մանկունյանցիների դեմ:

Խմբային փուլի առաջին խաղերը հաջող էին թե՛ ԲԿՄԱ-ի, թե՛  «Մանչեսթեր Յունայթեդի» համար; Հիմա երկու թիմերին էլ սպասվում է մենամարտ, որը կտա շատ հարցերի պատասխաներ:

ԲԿՄԱ

Առաջին հանդիպումը ԲԿՄԱ-ն անցկացրեց Պորտուգալիայում, որտեղ Վիկտոր Գոնչարենկոյի սաներն անակնկալ կերպով հաղթեցին «Բենֆիկային» (2:1): Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում՝ տուգանայիններից:

Կարդացեք նաև

Այս խաղից հետո բանակայինները երեք խաղ են անցկացրել, հաղթել են «Ռոստովին», գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել «Դինամոյի» հետ և գավաթային խաղում պարտվել են «Ավանգարդին»:

 «Մանչեսթեր Յունայթեդ»

Ժոզե Մոուրինիոյի սաները ևս հաղթանակով են սկսել Չեմպիոնների լիգան՝ 3 գնդակ ուղարկելով «Բազելի» դարպասը:

Չեմպիոնների լիգայի խաղից հետո մանկունյանցիները երեք հանդիպում են անցկացրել, որոնցից երեքում էլ հաղթել են՝ խփելով 9 գնդակ և սեփական դարպասը ընդունելով 1-ը:

Սպասելիքներ

Շատերն ասում են, որ ԲԿՄԱ-ն անսպասելի արդյունք կարող է գրանցել, քանի որ առաջին խաղում ևս չէին սպասում ռուսական թիմի  հաղթանակին: Սակայն մասնագետները նշում են, որ առաջին խաղում բանակայինների հաղթանակը պատահականություն էր և չէր բխում խաղի տրամաբանությունից:

Մանչեսթերյան ակումբը դժվար թե իր ձեռքից բաց թողնի հաղթանակը: Մոուրինիոյի թիմը հրաշալի է գործում պաշտպանությունում. 7 խաղում թիմը բաց է թողել 3 գնդակ: Իսկ ահա ԲԿՄԱ-ի հարձակման գիծը չի տպավորում, քանի որ թիմը չունի սուր հարձակվող:

Ըստ բուքմեյքերների՝ մանչեսթերյան ակումբը խնդիրներ չի ունենա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս