
Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Սպիտակ քաղաքի` Երևանյան խճուղու, Ս. Ավետիսյան, Շահումյան, Թորոսյան, Ալեք Մանուկյան, Խնկոյան, Աճեմյան, Առափնյա, Սայաթ-Նովա փողոցների, Այգեստան 2-րդ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: